Տոտալով խաղադրույքներ. «Դինամո Զագրեբ» — «Յուվենթուս», «Աթլետիկո Մադրիդ» — «Բավարիա»

22:45, 28 սպտ 2016
«Բուքմեյքերների Ռեյտինգի» «տոտալով խաղադրույքներ» ավանդական բաժնում կքննարկենք ՉԼ-ի խմբային փուլի երկու հանդիպում, որոնք կայանալու են երեքշաբթի և չորեքշաբթի օրերին: «Յուվենթուսը» կհյուրընկալվի Զագրեբի «Դինամոյին», իսկ Մադրիդում կմրցեն «Աթլետիկոն» ու «Բավարիան»:

«Դինամո Զագրեբ» — «Յուվենթուս»

H խմբում առաջին տուրից հետո առաջատարը «Լիոնն» է: «Սևիլիայի» հետ գոլազուրկ ոչ-ոքիից հետո Իտալիայի չեմպիոնը Զագրեբում ետնապահի դեմ միավորներ կորցնելու իրավունք չունի, այլապես կարող է իրավիճակը կտրուկ բարդացնել:

Մոտիվացիայի տեսանկյունից երկու թիմերի մոտ էլ ամեն ինչ կարգին է: «Դինամոն» խաղալու է սեփական երկրպագուների աջակցությամբ, իսկ «Ծեր Սինյորան» Զագրեբ է մեկնում 3 միավոր վաստակելու համար: Թիմային խաղով ու ֆուտբոլիստների անհատական վարպետությամբ իտալացիները մի գլուխ բարձր են իրենց մրցակցից:

Արժե գոլառատ ու դիտարժան խաղ սպասել: «Դինամոն» սեփական հարկի տակ վերջերս միշտ գոլ է խփում, իսկ «Յուվեն», ունենալով ուժեղ հարձակման գիծ, կարող է մի քանի անգամ տխրեցնել տանտերերին: Իտալական ակումբին հաղթանակ է պետք: Մեկնարկային տուրի գոլազուրկ խաղից հետո Ալեգրիի թիմը անհամեմատ ավելի թույլ մրցակցի դեմ խաղում կփորձի ամեն կերպ հագեցնել գոլային ծարավը: Առաջարկում ենք «տոտալ 2,5-ից շատ գոլ» խաղադրույքը: Գործակիցը 1,63 է:

«Աթլետիկո Մադրիդ» — «Բավարիա»

Մադրիդում ուժերը կչափեն D խմբի երկու առաջատարները: Սիմեոնի թիմի մարտավարությունը չի փոխվի: «Աթլետները» կփակվեն պաշտպանությունում և իրենց շանսը կփնտրեն արագ հակագրոհների ժամանակ: Թիմերի վերջին հանդիպումները ֆուտբոլասերները լավ են հիշում: ՉԼ-ի նախորդ խաղարկության կիսաեզրափակչում Սիմեոնեի թիմը նախ տանը նվազագույն հաշվով հաղթանակ տարավ, այնուհետև Մյունխենում 1:2 ձեռնտու հաշվով զիջեց «Բավարիային»:

Բուքմեյքերները գոլառատ հանդիպում չեն ակնկալում: Հզոր գերմանացիների դեմ «աթլետները» առաջին հերթին կփորձեն անառիկ պահել սեփական դարպասը, իսկ դա մադրիդցիների մոտ հրաշալի է ստացվում: Եթե կողմերից մեկը հաղթի, ապա ամենայն հավանականությամբ դա կանի 1 գնդակի տարբերությամբ: Առաջարկում ենք «տոտալ 2,5-ից քիչ գոլ» խաղադրույքը: Գործակիցը 1,57 է:

Օրդինար: Հաղթած
ՉԼ, խմբային փուլ, 2-րդ տուր
22:45/27 սպտ
«Դինամո Զագրեբ» — «Յուվենթուս»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Օրդինար: Հաղթած
ՉԼ, խմբային փուլ, 2-րդ տուր
22:45/28 սպտ
«Աթլետիկո Մադրիդ» — «Բավարիա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ