Տոտալով խաղադրույքներ. «Չելսին» եւ «Վեսթ Բրոմվիչը» կուրախացնեն արդյունավետությամբ, գոլերի պակաս «Բրիտանիայում»

23:45, 13 հնվ 2016
Խաղում է
«Բուքմեյքերների Ռեյտինգի» ավանդական բաժնում կդիտարկենք Անգլիայի Պրեմիեր լիգայի այսօր կայանալիք երկու հանդիպում: «Չելսին» սեփական հարկի տակ ընդունելու է «Վեսթ Բրոմվիչին», «Նորվիչը» «Բրիտանիա» մարզադաշտում լինելու է «Սթոք Սիթիի» հյուրը:

Գուս Հիդինկի գլխավորությամբ «Չելսին» բավական հաջող է հանդես գալիս: «Ազնվականները» առաջնության վերջին չորս հանդիպումներում պարտություն չեն կրել, ինչի շնորհիվ մի փոքր բարելավել են դիրքը մրցաշարային աղյուսակում: Հանդիպմանը չեն մասնակցելու Էդեն Ազարը, Մատիչի եւ Օսկարի մասնակցությունը հարցականի տակ է:

Մրցակիցը հյուրընկալվելիս վերջին անգամ հաղթել է հոկտեմբերի 24-ին, այն էլ «Նորվիչին»: «Վեսթ Բրոմը» ընթացիկ մրցաշրջանում մեկ խաղում միջինը մեկ գոլ է խփում, բայց բաց թողած գնդակների համանման ցուցանիշը նույնպես մոտ է մեկի (25 գոլ):

Ճիշտ է՝ հյուրերի վերջին 9 արտագնա խաղերից ութում խփվել է 2.5-ից քիչ գոլ, բայց հաշվի առնելով, որ երկու թիմերն էլ վերջին խաղերում հաղթել են, եւ «Չելսիի» հարձակման գիծը բավական լավ է հանդես գալիս, ընտրում եմ ՏՇ 2.5 գոլ տարբերակը:

Օրդինար: Հաղթած
ԱՊԼ, 21-րդ տուր
23:45/13 հնվ
«Չելսի» - «Վեսթ Բրոմվիչ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 2 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի

Նույն ժամին (23:45) «Բրիտանիա» մարզադաշտում կհանդիպեն «Սթոք Սիթին» եւ «Նորվիչը»: Հանդիպելու են քիչ խփող երկու թիմեր: Հյուրերը Ալեքս Նեիլի գլխավորությամբ վերջին 10 արտագնա խաղերից միայն մեկում են հաղթել՝ բաց թողնելով 22 գոլ:

«Սթոքին» կարելի է տնային թիմ համարել: Մարկ Հյուզի թիմն այս մրցաշրջանում հաղթանակների մեծ մասը տոնել է տանը: «Բրուտները» կարողացել են «Բրիտանիայում» հաղթել «Սիթիին», «Յունայթեդին», «Չելսիին»:

Բայց այս թիմերի միջեւ հանդիպումների վերաբերյալ հետաքրքիր վիճակագրություն կա. վերջին ութ հանդիպումներում գրանցվել է 2.5-ից քիչ գոլ: Հաշվի առնելով այս ամենը՝ ընտրում եմ ՏՔ 2.5 գոլ խաղադրույքը:

Օրդինար: Պարտված
ԱՊԼ, 21-րդ տուր
23:45/13 հնվ
«Սթոք Սիթի» - «Նորվիչ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ