Տոտալով խաղադրույքներ. «Բավարիան» կրկին խոշոր հաշվով կհաղթի, «Տոտենհեմը» և «Քրիսթալ Փելասը» քիչ գոլ կխփեն

19:00, 23 հնվ 2016
«Բուքմեյքերների Ռեյտինգի» ավանդական «տոտալով» խաղադրույքներ բաժնում այսօր կդիտարկենք երկու հանդիպում: Առաջին հանդիպմանը կխաղան «Համբուրգը» և «Բավարիան», իսկ երկրորդում «Քրիսթալ Փելասը» կընդունի «Տոտենհեմին»:

Վերջապես ֆուտբոլը մեկամսյա ընդմիջումից հետո վերադառնում է Գերմանիա: Եվ առաջին խաղը լինելու է Համբուրգում, որտեղ տեղի թիմը կընդունի «Բավարիային»: Մյունխենցիների կազմում վնասվածքից ապաքինվել են Դուգլաս Կոստան և Տիագոն: Հանդիպումը խոստանում է դիտարժան և գոլերով հարուստ լինել: Թիմերը ակնհայտորեն կարոտել են ֆուտբոլը, իսկ ինչպես է գոլ խփում «Բավարիան», բոլորը հիանալի գիտեն:

Միայն Բունդեսլիգայի 17 խաղում «Բավարիան» 46 գոլ է խփել: «Համբուրգի» հետ 2015 թվականի երկու հանդիպումները ընդհանուր13:0 հաշվով է ավարտվել: Կարծում եմ, որ այս հանդիպմանը եւս «Համբուրգը» չի փախչի ջախջախումից, այդ պատճառով իմ խաղադրույքը 2,25 գործակցով «գոլերը տոտալ 3,5-ից շատ»-ն է:

«Տոտենհեմը» վերջապես հաղթեց «Լեսթերին»: Այդ հաղթանակը կայացել է Անգլիայի գավաթի շրջանակում(2:0): Հիմա Մաուրիսիո Պոչետինոյի թիմի առջեւում ԱՊԼ «Քրիսթալ Փելասի» հետ հանդիպումն է:

«Փելասի» գործերը այդքան էլ լավ չեն: Ալան Պարդյուի թիմը Պրեմիեր լիգայի վերջին հինգ խաղերում չի հաղթել և գոլ չի խփել: Վերջին հանդիպմանը «Փելասը» «Սիթիին» զիջեց 0:4 հաշվով:

Կարծում եմ՝ «Տոտենհեմի» և «Փելասի» միջեւ հանդիպմանը երկու գոլից ավել չի լինի: «Տոտենհեմը» առաջնությունում ամենաքիչ գնդակ բաց թողնող թիմն է՝ 18 գոլ, «Փելասը» 5 խաղ անընդմեջ չի կարողանում գոլ խփել, այդ պատճառով խաղադրույքս1,65 գործակցով «գոլերը տոտալ2,5-ից քիչ»-ն է:

Օրդինար: Պարտված
Բունդեսլիգա, 18-րդ տուր
23:30/22 հնվ
«Համբուրգ» - «Բավարիա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 4 մարդ
Կհաղթի՛ 75%
Չի՛ հաղթի 25%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Օրդինար: Պարտված
ԱՊԼ, 23-րդ տուր
19:00/23 հնվ
«Քրիսթալ Փելաս» - «Տոտենհեմ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 4 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ