Տոտալով խաղադրույքներ. «Բավարիա» — «Քյոլն», «Ռեալ Մադրիդ» — «Էյբար»

18:15, 02 հկտ 2016
«Բուքմեյքերների Ռեյտինգի» «տոտալով խաղադրույքներ» բաժնում կքննարկենք Բունդեսլիգայի վեցերորդ և Պրիմերայի յոթերորդ տուրերի երկու հանդիպում՝  «Բավարիա» — «Քյոլն» և «Ռեալ Մադրիդ» — «Էյբար»։

«Բավարիա» — «Քյոլն»

Բունդեսլիգայի այս մրցաշրջանի բոլոր խաղերում հաղթած «Բավարիան» ընդունում է «Քյոլնին»։ Անչելոտտին կարծես կատարելության է փորձում հասցնել թիմին։ Մյունխենյան ակումբը Բունդեսլիգայի երեք տնային խաղերում 12 գոլ է խփել։

«Քյոլնը» շատ լավ մրցաշրջան է անցկացնում։ Այն 11 միավորով չորրորդ տեղում է և հաղթելու դեպքում կարող է շրջանցել «Լեյփցիգին»։ Թիմի առաջատարն ու լավագույն ռմբարկուն Անտոնի Մոդեստն է, ով 5 խաղում չորս գոլ է խփել, և այդ ցուցանիշով զիջում է միայն Ռոբերտ Լևանդովսկուն և Օբամեյանգին, ովքեր հնգական անգամ են աչքի ընկել։ Ընդհանուր առմամբ, «Քյոլնը» սպասվածից շատ ավելի մեծ արդյունքներ է գրանցում։

«Բավարիան» կխաղա հիմնական կազմով։ Խաղը բաց կթողնեն միայն Դուգլաս Կոստան և Հոլգեր Բադշտուբերը։ «Քյոլնից» չի խաղա թիմի առանցքային ֆուտբոլիստներից մեկը՝ Լեոնարդո Բիտենկուրտը։

Ինչքան էլ որ «Քյոլնը» լավ մարզավիճակում լինի՝ «Բավարիան» տանն է խաղում՝ հիմնական կազմով։ Հարձակվողական խմբի բոլոր ֆուտբոլիստները՝ սկսած Լևանդովսկուց, ով Անչելոտտիի գալուց հետո էլ ավելի է կատարելագործվել, վերջացրած Ռոբենով՝ լավ մարզավիճակում են: Այնպես որ, կարծում եմ, որ այս խաղում «Բավարիայի» անհատական գոլերը կլինեն տոտալ 2,5-ից շատ:

«Ռեալ Մադրիդ» — «Էյբար»

«Ռեալն» այդքան էլ լավ մարզավիճակում չէ: Թիմի մոտ միավորների կորուստը շուտ սկսվեց, և հիմա Զիդանը երկար ժամանակ ունի, որպեսզի գտնի և լուծի ծագած խնդիրները: Քրիշտիանու Ռոնալդուն վնասվածքից հետո դեռ լավ մարզավիճակ չի հավաքել: Կատարյալ վիճակում չեն նաև BBC եռյակի մյուս երկու ֆուտբոլիստները: Սակայն, չնայած անհաջողություններին, մադրիդյան ակումբը շարունակում է գլխավորել Պրիմերայի մրցաշարային աղյուսակը:

«Էյբարը» լավ մարզավիճակում է: Պեդրո Լեոնը տեղափոխվելով «Էյբար»՝ միանգամից դարձավ առաջատար: Լինելով կիսապաշտպան՝ նա վեց խաղում երեք գոլ է խփել: «Էյբարն» այս մրցաշրջանում հաղթել է «Վալենսիային», ոչ-ոքի խաղացել «Սևիլիայի» հետ: Հիմա թիմը Լա լիգայի ութերորդ տեղում է:

«Ռեալից» խաղը բաց կթողնեն Կազեմիրոն և Մարսելոն: Կազեմիրոյի բացակայությունը շատ մեծ կորուստ է «Ռեալի» համար, քանզի նա կատարելով գրոհները «քանդողի» պարտականությունները՝ առջևում ազատություն էր տալիս մյուս կիսապաշտպաններին: Նրան արժանի փոխարինող չկա: Իսկ Մարսելոյի բացակայությունից ավելի շատ տուժում է ոչ միայն պաշտպանական գիծը, այլ նաև հարձակման: Բրազիլացին անընդհատ մեծ արագության շնորհիվ հայտնվում էր եզրերում և իր փոխանցումներով օգնում թիմակիցներին դառնալ գոլի հեղինակ: «Էյբարից» չի խաղա Ալեխանդրո Գալվեսը:

Այնուամենայնիվ, «Ռեալը» տանը շատ ուժեղ է: Կարծում եմ, որ Զիդանը համապատասխան հետևություններ արած կլինի, և հաղթանակի «ծարավ» թիմը տանը կփորձի երկրպագուների ներկայությամբ համոզիչ հաղթանակ տանել՝ խփելով շատ գոլեր: Անգամ վատ մարզավիճակով՝ «Ռեալի» հարձակման գծի ֆուտբոլիստների բարձր կարգը չի կարող չազդել այս հանդիպման ելքի վրա: Գոլերը տոտալ 3,5-ից շատ:

Օրդինար: Պարտված
Բունդեսլիգա, վեցերորդ տուր
17:30/1 հկտ
«Բավարիա» - «Քյոլն»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Օրդինար: Պարտված
Պրիմերա, յոթերորդ տուր
18:15/2 հկտ
«Ռեալ Մադրիդ» - «Էյբար»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ