Տոտալով խաղադրույքներ. «Արսենալ» — «Բարնլի», «Շտուտգարտ» — «Համբուրգ» խաղերը գոլառատ կստացվեն

21:30, 30 հնվ 2016
Խաղում է
«Բուքմեյքերների Ռեյտինգի» «տոտալով խաղադրույքներ» բաժնում այս անգամ կդիտարկենք մեկական խաղ Անգլիայի գավաթից եւ Բունդեսլիգայից: «Արսենալը» քննություն կընդունի «Բարնլիից», իսկ «Շտուտգարտի» մրցակիցը «Համբուրգն» է:

Անգլիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակչում Լոնդոնի «Արսենալը» կհյուրընկալի «Բարնլիին»: Մեկ շաբաթ առաջ Արսեն Վենգերի թիմը նվազագույն հաշվով զիջեց «Չելսիին»: Թիմը վաղուց դուրս էր մնացել Անգլիայի Լիգայի գավաթի խաղարկությունից, իսկ Պրեմիեր լիգայում եւ գավաթի խաղարկությունում շարունակում է պայքարել: «Զինագործներին» ներքին առաջնությունում բավական բարդ փորձություն է սպասվում, քանի որ չեմպիոնական տիտղոսի համար պայքարում է միանգամից 4-5 թիմ: Այդ պատճառով լոնդոնցիները անպայման պետք է հաղթեն այս խաղում ու շարունակեն պայքարը գավաթին տիրանալու համար: Կարծում եմ՝ «Արսենալը» խոշոր հաշվով հաղթանակ կտանի:

Օրդինար: Հաղթած
Անգլիայի գավաթ, 1/16 եզրափակիչ
19:00/30 հնվ
«Արսենալ» - «Բարնլի»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 5 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի

Բունդեսլիգայի 19-րդ տուրում կհանդիպեն «Շտուտգարտը» եւ «Համբուրգը»: Տանտերերը Գերմանիայի առաջնության վերջին 3 տնային խաղերում հաղթանակ է տոնել: Մրցակիցը, իր հերթին, բավական հաջող է հանդես գալիս հյուրընկալվելիս: Նրանք դրսում անպարտելի են արդեն չորս հանդիպում: «Շտուտգարտին» հաղթանակը շատ է անհրաժեշտ, քանի որ պետք է հեռանալ վտանգավոր գոտու մոտակայքից, իսկ «Համբուրգը» եվրագավաթային գոտուց հետ է մնում ընդամենը 5 միավոր, այսինքն, դեռեւս պայքարելու հնարավորություն ունի: Կարծում եմ՝ խաղը կընթանա տանտերերի առավելությամբ եւ նրանք կհաղթեն գոլառատ խաղում:

Օրդինար: Հաղթած
Բունդեսլիգա, 19-րդ տուր
21:30/30 հնվ
«Շտուտգարտ» - «Համբուրգ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 5 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ