Տոտալով խաղադրույքներ․ «Ռեալն» ու ՊՍԺ-ն կհաղթեն, միլանյան դերբին գոլառատ չի լինի

00:00, 01 փտր 2016
«Բուքմեյքերների Ռեյտինգի» «Տոտալով խաղադրույքներ» ավանդական բաժնում այս անգամ ընտրել ենք 3 հանդիպում։ «Ռեալը» կընդունի «Էսպանյոլին», «Սենթ-Էտյենը»՝ ՊՍԺ-ին, իսկ Իտալիայում կմրցեն միլանյան 2 գրանդները։

«Ռեալ Մադրիդ» — «Էսպանյոլ»

Նախորդ տուրում մադրիդցիների Զիդանի գլխավորությամբ առաջին միավորները կորցրեցին։ Հյուրընկալվելիս «սերուցքայինները» 1։1 ավարտեցին «Բետիսի» դեմ հանդիպումը։ Սեփական դաշտում սայթաքելու իրավունք «Ռեալը» չունի։ Չեմ կարծում, թե մադրիդցիները միավորներ կկորցնեն։ Հիշու՞մ եք թիմերի միջև առաջին շրջանի հանդիպումը։ «Կոռնելա էլ Պրատ» մարզադաշտում Ռոնալդուն 5 գոլ ուղարկեց կատալոնացիների դարպասը, իսկ «Ռեալը» հաղթեց 6-0 հաշվով։ Կարծում եմ, որ այս անգամ էլ գոլառատ խաղ կլինի։ Առաջարկում եմ «ՏՇ 3,5 գոլ» խաղադրույքը։ Գործակիցը 1,63 է։

«Միլան» — «Ինտեր»

Իտալիայում հերթական միլանյան դերբին տեղի կունենա։ Թիմերի միջև կայացած առաջին շրջանի խաղում Գուարինի խփած միակ գոլի շնորհիվ «ներաձուրիները» նվազագույն հաշվով հաղթանակ տարան։ «Ինտերը» հիմա անկում է ապրում։ Մի քանի տուր առաջ Ռոբերտո Մանչինիի թիմը գլխավորում էր Ա Սերիայի մրցաշարային աղյուսակը, բայց հիմա միայն չորրորդն է։ «Միլանը» շարունակում է անկայուն հանդես գալ։ Կարծում եմ, որ գոլառատ հանդիպում չի ստացվի։ Առաջարկում եմ «ՏՔ 2,5 գոլ» տարբերակը։ Այս խաղադրույքի գործակիցը 1,57 է։

«Սենթ-Էտյեն» — ՊՍԺ

Ֆրանսիայի առաջնությունում չեմպիոնության հարցերը վաղուց լուծված են։ ՊՍԺ-ն մի քանի գլուխ բարձր է մյուս թիմերից և հսկայական առավելությամբ գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Փարիզցիները միջինը առաջնության 1 խաղում 2,54 գոլ են խփում, ինչը տպավորիչ ցուցանիշ է։ Իբրահիմովիչը հրաշալի մարզավիճակում է և 17 գոլով վստահորեն գլխավորում է Լիգա 1-ի ռմբարկուների ցուցակը։ Համեմատության համար նշենք, որ «Սենթ-Էտյենը» Ֆրանսիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 22 խաղերում ընդամենը 25 գոլ է խփել։ Մի խոսքով, առաջարկում եմ «ՏՇ 2,5 գոլ» խաղադրույքը, որի գործակիցը 1,97 է։

Օրդինար: Հաղթած
Լա լիգա, 22-րդ տուր
23:30/31 հնվ
«Ռեալ Մադրիդ» - «Էսպանյոլ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 4 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Օրդինար: Պարտված
Ա Սերիա, 22-րդ տուր
23:45/31 հնվ
«Միլան» - «Ինտեր»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 3 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Օրդինար: Պարտված
Լիգա 1, 23-րդ տուր
00:00/1 փտր
«Սենթ-Էտյեն» - ՊՍԺ
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 4 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ