«Տորինո» – «Յուվենտուս». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

22:45, 02 հկտ 2021
Խաղում է
Setanta Sports հեռուստաալիքի մարզական մեկնաբան, VNews.am կայքի լրագրող, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է կատարել «Տորինո» – «Յուվենտուս» Իտալիայի առաջնության 7-րդ տուրի հանդիպման վերաբերյալ։

Իտալիայի առաջնության 7-րդ տուրում տեղի կունենա Թուրինի դերբին «Յուվենտուսի» ու «Տորինոյի» միջև: Եթե հաշվի առնենք թիմերի մարզավիճակը, միանշանակ, Ապենինյան թերակղզու հյուսիային գլխավոր քաղաքում կայանալիք «Դերբի դելա Մոլենի» ֆավորիտի հարցում ընտրություն կատարելը բարդ կլինի:

Այո, «Տորինոն» մրցաշրջանի առաջին երկու խաղում պարտություն կրեց։ Բայց հաջորդիվ Իվան Յուրիչի տղաները հավաքվեցին ու կարողացան խելքի գլխին արդյունք ապահովել։ Վերջին 2 խաղում «Ցլերը» կարող էին հաղթել, սակայն անհասկանալի կերպով բաց թողեցին 6 միավորը՝ փոխարենը բավարարվելով 2-ով։ «Լացիոյի» ու «Վենեցիայի» հետ խաղերում «Տորինոն» հաղթում էր 1:0 հաշվով, բայց վերջին րոպեներին կորցրեց զգոնությունն ու հիմա ստիպված է տեղավորվել մրցաշարային աղյուսակի առաջին տասնյակի վերջում։

«Յուվենտուսի» վիճակն ավելի ահավոր է։ Մաքս Ալեգրիի տղաներն իրենց առաջին հաղթանակն Ա Սերիայում տարան միայն նախորդ շաբաթվա ընթացքում՝ մեծագույն ջանքերի գնով կոտրելով «Սպեցիայի» ու «Սամպդորիայի» դիմադրությունը։ Փոխարենը, Չեմպիոնների լիգայում «Ծեր Սինյորան» վատ տեսք չունի. Թուրինում հյուրընկալված զորեղ «Չելսին» ոչինչ անել չկարողացավ։

Առաջիկա խաղում «Յուվեն» կլիներ ֆավորիտ, եթե լազարեթում մարդաշատ չլիներ։ Հայտացուցակից, միանշանակ, կբացակայեն Մորատան ու Դիբալան։ Արգենտինացին, գուցե, այս տարի այլևս դաշտ դուրս չգա։ «Ցլերի» առաջատար Անդրեա Բելոտին շարունակում է ապաքինվել ու քաղաքային դերբիին դժվար պատրաստ լինի։ Այնուամենայնիվ, կարծում եմ, որ այս խաղում «Տորինոն» չի պարտվի։

Օրդինար: Պարտված
Ա Սերիա
22:45/2 հկտ
«Տորինո» - «Յուվենտուս»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ