«Տորինո» — «Ռոմա». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

20:00, 18 ապր 2021
Խաղում է
Արմենիա Հ/Ը հաղորդավար, VNews.am կայքի մարզական լրագրող, մեկնաբան Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է կատարել Իտալիայի առաջնության 31-րդ տուրի «Տորինո» — «Ռոմա» հանդիպման վերաբերյալ։

Իտալական «Ռոման» կարծես, դուրս է եկել ճգնաժամից ու շարունակում է պայքարը Եվրոպա լիգայում։ Ի դեպ, մայրաքաղաքային թիմը, ովքեր դեռ չեն ֆիքսել, իտալական միակ թիմն է, որը դեռ եվրոպայքարի մեջ է։ «Տորինոն» էլ ունի իր պայքարը. թուրինյան կարմիր թիմը ցանկանում է հաջորդ տարի էլ հանդես գա Ա սերիայում։ Այնպես որ, 31-րդ տուրի «Տորինո» — «Ռոմա» խաղը անչափ լարված ու, գուցե, լարված է ստացվելու։

«Ցլերը» փոփոխական հաջողությամբ են հանդես գալիս վերջին շրջանում։ Վերջին 6 խաղում նրանք կրել են 3 պարտություն ու տարել են 2 հաղթանակ, որոնցից վերջինը Ուդինեում եղավ։ Դա հնարավորություն տվեց «Տորինոյին» 5 միավորով առաջ անցնել վտանգավոր գոտուց։ Ի տարբերություն նախորդ տարիների, «Տորինոն» այս մրցաշրջանում բարձր տեղերի համար էլ չի պայքարի, այնպես որ փրկվելը կարելի է հաջողություն համարել։

«Ռոման» մրցաշրջանի ընթացքում փոխեց իր աշխատանքային վեկտորը և սկսեց ուշադրություն դարձնել Եվրոպա լիգայի վրա՝ հասկանալով, որ գուցե այդտեղով հնարավոր կլինի նվաճել հաջորդ տարվա Չեմպիոնների լիգայի ուղեգիր։ Ա սերիայում «Ռոման» հիմա միայն 7-րդն է ու այնպես չէ, որ ներքին առաջնությամբ կորցրել է շանսերը, սակայն այնպես էլ չէ, որ մոտ է դրան՝ հաշվի առնելով թիմում խաղային ճգնաժամը։

«Գայլերի» կազմում կա կադրային խնդիր։ Վնասվածքի պատճառով թիմին չեն կարողանա օգնել Ստեֆան Էլ-Շարավին, Մարաշ Կումբուլան ու Քրիս Սմոլինգը։ Թուրինցիների հետ հանդիպումը որակազրկման պատճառով բաց կթողնի թիմի ավագ Լորենցո Պելեգրինին։ «Տորինոն» կորուստ չունի։ Եթե հավատանք վիճակագրությանը, «Տորինոյի» ու 7-րդ տեղից բարձր թիմերի հետ խաղերում 2-3 նվազագույնը գոլ լինում է։ Ինչու՞ պետք է այս անգամ այլ կերպ լինի։

Օրդինար: Չխաղարկված
Ա Սերիա
20:00/18 ապր
Торино - Рома
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ