«Տորինո» – «Ռոմա»: Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

22:45, 19 մյս 2022
Խաղում է
Setanta Sports հեռուստաալիքի մարզական մեկնաբան, VNews.am կայքի լրագրող, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է կատարել «Տորինո» – «Ռոմա» Իտալիայի առաջնության 38-րդ տուրի հանդիպման վերաբերյալ։

«Ռոմայի» Եվրոպա լիգայի հեռանկարները կորոշվեն ուրբաթ Թուրինի Օլիմպիական ստադիոնում, որտեղ մրցակիցը կլինի «Տորինոն»։ «Ցլերն» արդեն խաղում են առանց մոտիվացիայի, նրանք տեղը մրցաշարային աղյուսակում չեն կարող այլևս բարելավել: «Ռոման» նախորդ խաղում ոչ-ոքի՝ 1։1 խաղաց «Վենեցիայի» դեմ՝ երկարաձգելով առանց հաղթանակների շարանը 5-ի. այս պահին Մոուրինյոյի տղաները 60 միավորով 6-րդ տեղում են: 7-րդ տեղում ընթացող «Ֆիորենտինան» Եվրոպա լիգայի մրցավազքում «Գայլերից» հետ է մնում 1 միավորով: «Տորինոն» 50 միավորով զբաղեցնում է 10-րդ տեղը։ Երկու կողմերի վերջին հանդիպումը տեղի է ունեցել նոյեմբերին. «Ռոման» «Ստադիո Օլիմպիկոյում» հաղթեց 1։0 հաշվով: 32-րդ րոպեին «Գայլերի» միակ գոլը խփեց Թեմի Աբրահամը։

Այս մրցաշրջանում «Տորինոն» սեփական խաղադաշտում Ա սերիայի 18 խաղում ունի 8 հաղթանակ, հնգական ոչ-ոքի և պարտություն, մինչդեռ «Ռոման» ունի 3-խաղյա արտագնա առանց հաղթանակների շարք: Վերջին անգամ նրանք արտագնա հաղթանակ են տարել ապրիլի 3-ին «Սամպդորիայի» դեմ խաղում: Ի դեպ, այդ խաղում հաղթական գոլը խփել է Հենրիխ Մխիթարյանը, որը «Տորինոյի» հետ խաղը բաց կթողնի։

«Ռոման» կանգնած է վատ փաստի առաջ. դեպքերի անհաջող ընթացքը կարող է Մոուրինյոյի թիմին դուրս թողնել լավագույն վեցյակից 1994 թվականից ի վեր։ Դրա համար «Տորինոյի» հետ արտագնա հանդիպումը «Ռոման» պարտադիր պետք է ավարտի հաղթանակով։ Անշուշտ, «Տորինոն» իր կարգով զիջում է «Ֆեյենորդին», սակայն նույնպես համարվում է բավական ամուր թիմ. «Ցլերին» հաղթելը կլինի Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչի լավագույն փորձը։

«Գոլերի Լիգա» ու շահումային «գոլեր խփելու» հնարավորություն: Նոր ակցիա Vbet.am-ից

Անվճար Սպորտ մրցաշար՝ TotoGaming-ից

Օրդինար: Հաղթած
Ա սերիա
22:45/19 մյս
«Տորինո» – «Ռոմա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ