«Տորինո»-«Ռոմա». Գաբրիել Մարկոտտիի վիդեոկանխատեսումը
ESPN-ի լրագրող եւ «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Գաբրիել Մարկոտտին Ա Սերիայի 15-րդ տուրի «Տորինո»-«Ռոմա» խաղում կանխատեսում է արդյունավետ ոչ ոքի:
«Տորինո»-«Ռոմա» խաղում հանդիպելու են տարբեր ուղղություններով ընթացող երկու թիմեր: «Տորինոն» բարելավել է իր խաղը եւ հաղթել վերջին երեք խաղերում: «Գայլերը», իրենց հերթին, վերջին երեք խաղերից միայն մեկում են հաջողության հասել: Հռոմեական ակումբը ջախջախվել է Բարսելոնում, ինչպես նաեւ պարտվել «Ատալանտային»: Ռուդի Գարսիան գտնվում է երկրպագուների ճնշման տակ: Սալահն ու Ժերվինյոն դեռեւս չեն կարող խաղալ: Ակումբի ղեկավար Ջեյմս Պալոտտան հետեւում է իրավիճակին եւ դա ավելի է մեծացնում ճնշումը:
Երբ թիմերը ճնշման տակ են լինում, փորձում են ավելի ապահով խաղալ: Ես խաղադրույք եմ կատարում արդյունավետ ոչ ոքիի վրա՝ 4.50 գործակցով: Կարծում եմ՝ հիանալի տարբերակ է: «Ռոման» կարող է սխալվել պաշտպանությունում: Ռուդի Գարսիայի թիմը վերջին 19 խաղերից միայն երկուսում է անառիկ պահել սեփական դարպասը: Եվ «Տորինոյի» պաշտպանությունը, չնայած Կամիլ Գլիկի փայլուն խաղի, ավելի լավը չէ: Այսպիսով, իմ կանխատեսումն է արդյունավետ ոչ ոքի՝ 4.50 գործակցով:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: