«Տորինո» — «Միլան». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

23:45, 16 հնվ 2017
Խաղում է
Ֆուտբոլային մեկնաբան, Vivaronews.am կայքի լրագրող, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել Իտալիայի առաջնության 20-րդ տուրի «Տորինո» — «Միլան» հանդիպման վերաբերյալ: Մեր փորձագետը ենթադրում է, որ առաջիկա խաղում թիմերը կփոխանակվեն գոլերով: 

Այս շաբաթվա ընթացքում եվրոպական առաջատար ֆուտբոլային առաջնություններում նկատվեց հետաքրքիր զուգադիպություն: Իրար հետ երկրի գավաթի խաղարկությունում երկխաղանի դիմայությունում առերեսվելուց անմիջապես հետո ուժերը չափում են արդեն ներքին առաջնությունում: Իսպանիայում «Ռեալն» ու «Սևիլիան» գավաթային ֆանտաստիկ հանդիպումներից հետո երկրպագուներին պարգևեցին հիասքանչ խաղ արդեն առաջնությունում: Հիմա հերթը Ապենինյան թերակղզունն է: «Տորինոն» ու «Միլանը» նախ մրցեցին գավաթում, հիմա էլ հաղթողին կպարզեն Ա Սերիայում: Միլան-թուրինյան դերբի: Բացի դրանից չպետք է մոռանալ, որ «Տորինոյի» գլխավոր մարզիչ Սինիշա Միխայլովիչը հոգեվարքային «Միլանի» «տուժածներից» է:

Իտալական առաջատար մարզական պարբերականը՝ Gazzetta Dello Sport–ը հետաքրքիր հետազոտություն է ներկայացրել, համաձայն որի, եթե առաջնության մրցաշարային աղյուսակը հաշվի առնվեր միայն առաջին խաղակեսերի արդյունքով, ապա «Տորինոն» կլիներ լավագույն քառյակում՝ զիջելով միայն «Ռոմային», «Նապոլիին» ու «Յուվենտուսին», սակայն միայն երկրորդ կեսի արդյունքներն ամփոփելուց հետո «ցլերին» կտեսնենք միայն լավագույն տասնյակի վերջին տեղում: Ասել է թե՝ այս թիմն առավելապես հաջող է խաղում մեկնարկում, հետո մի տեսակ խաղալու հաճույքը կորչում է գրողի ծոցը: Բոլոր դեպքերում Սինիշա Միխայլովիչը կարող է իր հույսը դնել հարձակման գծի առաջատար Անդրեա Բելոտտիի վրա: Ինչպես առաջնության առաջին տուրում, այնպես էլ գավաթային դիմակայությունում Բելոտին կարողացել է տխրեցնել Դոնարումային: Սերբ մասնագետը, փոխարենը, չի կարողանա հույս կապել կենտրոնական պաշտպան Լեանդրո Կաստանի հետ: Վնասվածք ունեցող ֆուտբոլիստին կփոխարինի փորձառու, բայց ոչ միշտ հուսալի Էմելիանո Մորետտին:

Բոլոր մասնագետներն այս մրցաշրջանում խոսում են միլանյան ռենեսանսի մասին, սակայն ըստ իս՝ դրա մասին խոսելը դեռևս վաղ է, որովհետև հիմնական կազմի ֆուտբոլիստներից շատ շատերը դեռևս շատ երիտասարդ են ու կարող են ցանկացած պահի ընդունել ինչ-որ չինական ակումբի գերգայթակղիչ առաջատարկ, հեռանալ, ու միլանյան հեքիաթը չքանա: Այնուամենայնիվ, եթե լինենք լավատես, ապա իրոք այսօրվա «Միլանը» իտալական ֆուտբոլի վաղվա օրն է: Բազում երիտասարդ ու խոստումնալից ֆուտբոլիստներ, ովքեր կարող են պատմություն կերտել՝ հաղթելով ահեղ «Յուվեին», սակայն հաջորդ օրը գլխովին ջախջախվել, օրինակ, «Ջենոային»: Թիմի գլխավոր մարզիչ Վինչենցո Մոնտելլան հավաքել է այնպիսի կոլեկտիկվ, որ անգամ իրեն կարող է հավասարազոր ռոտացիա կատարել: Այդպես, ամենայն հավանականությամբ, գավաթային խաղի հետ համեմատած, հիմնական կազմ կվերադառնան Ռոմանյոլին, Լոկատելլին ու Բակկան:

Խաղադրույք

Երկոսւն էլ կխփեն – Այո – 1,70

Օրդինար: Հաղթած
Իտալիայի առաջնություն, 20-րդ տուր
23:45/16 հնվ
«Տորինո» - «Միլան»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ