«Տորինո» – «Միլան»: Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը
«Միլանն» ապահովել է երկրորդ տեղը։ Թիմն ունի 74 միավոր և 7 միավորով է առաջ «Յուվենտուսից»։ Առաջնության ավարտին մնացել է 2 տուր։ «Միլանը» կխաղա հաճույքի համար։ Պետք է հաշվի առնել, որ այն ֆուտբոլիստները, որոնք իրենց հավաքականներում մասնակցելու են Եվրո-2024-ին, կարող են բաց թողնել ոչինչ չորոշող խաղերը։ Ստեֆանո Պիոլին կարող է հնարավորություն տալ նաև երիտասարդներին։
«Տորինոյի» գլխավոր մարզիչ Իվան Յուրիչը հայտարարել էր, որ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա թիմից։ Կարծում եմ, որ այս փաստը լրացուցիչ կմոտիվացնի թե՛ մարզչին, թե՛ ֆուտբոլիստներին։ Թուրինյան թիմը 50 միավորով 10-րդն է և դեռ շանսեր ունի 8-րդ տեղը գրավելու համար։ Այս պահին 8-րդ տեղում է «Ֆիորենտինան», որը դուրս է եկել Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչ և կենտրոնանալու է դրա վրա։
Ենթադրում եմ, որ տնային խաղում «Տորինոն» փորձելու է ավելի ագրեսիվ գործել։ «Միալնն» էլ բարձր կարգի հաշվին կարող է խնդիրներ ստեղծել մրցակցի համար թե՛ դիրքային գրոհների, թե՛ հակագրոհների ժամանակ։
Ընտրում եմ 2 թիմերը գոլ կխփեն խաղադրույքը՝ 1․80 գործակցով։
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: