«Տորինո» – «Կրեմոնեզե»: Հանդիպումը գոլառատ չի ստացվի
«Տորինոյի» համար հաջող հանդիպումներին հետևում են անհաջող խաղերը։ «Միլանին» հաղթելուց հետո թուրինյան թիմը պարտվեց «Սպեցիային»։ Ա Սերիայում «Ֆիորենտինայի» նկատմամբ հաղթանակից հետո եղավ «Մանուշակներից» կրած պարտությունն Իտալիայի գավաթի խաղարկությունում։
Նախորդ տուրում թուրինյան ակումբը պարտվեց «Միլանին» 0։1 հաշվով։
«Կրեմոնեզեն» Դավիդե Բալարդինիի նշանակումից հետո դուրս եկավ գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ, բայց ներքին առաջնությունում գործերն այնքան էլ լավ չեն։ Թիմը ոչ-ոքի խաղաց «Բոլոնիայի» հետ, ինչից հետո նորից պարտություններ կրեց։ Փետրվարին «Կրեմոնեզեն» 2 անգամ պարտվել է «չոր» հաշվով։
Բուքմեյքերները ֆավորիտ են համարում «Տորինոյին», որի հաղթանակի համար սահմանվել է 1․72 գործակիցը։ Ոչ-ոքին ստացել է 3․75, իսկ «Կրեմոնեզեի» հաղթանակը՝ 5․20 գործակիցը։
Թիմերի միջև կայացած առաջին շրջանի խաղում «Տորինոն» հաղթել է 2։1 հաշվով։ «Տորինոյի» վերջին 5 խաղերից 4-ը գոլառատ չեն եղել։
Ընտրում եմ խաղի գոլերի տոտալը 2-ից քիչ խաղադրույքը՝ 2․29 գործակցով։
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: