«Տորինո» – «Ինտեր»: Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը
«Ինտերը» շատ լավ էր մեկնարկել նոր մրցաշրջանը, իսկ դերբիում «Միլանի» նկատմամբ տարած հաղթանակի շնորհիվ թիմը միանձնյա գլխավորում էր մրցաշարային աղյուսակը։ Սակայն «Սասուոլոյից» կրած անսպասելի պարտությունն ու «Բոլոնիայի» հետ ոչ-ոքին փչացրեցին ամեն ինչ։ Հիմա «Ինտերը» 19 միավորով 2-րդ տեղում է և 2 միավորով է զիջում «Միլանին»։
«Տորինոն» նախորդ տուրում հյուրընկալվելիս 0։2 հաշվով պարտվեց «Յուվենտուսին»։ Թուրինյան թիմը վաստակել է 9 միավոր և 14-րդ տեղում է։
«Ինտերը» երեքշաբթի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրում հյուրընկալելու է «Զալցբուրգին»։ Հաշվի առնելով, որ խաղը կայանալու է Միլանում, կարծում եմ, որ Ինձագին մի քանի փոփոխություններ կկատարի «Տորինոյի» հետ խաղի մեկնարկային կազմում։
«Ինտերը» կորուստներ չունի, պայքարում է չեմպիոնության համար և «Տորինոյի» նման մրցակիցներին պետք է հաղթի առանց մեծ խնդիրների բախվելու։ Շատ լավ մարզավիճակում են Մխիթարյանը, Դումֆրիսը, Դիմարկոն, Մարտինեսը։
Ընտրում եմ «Ինտերի» հաղթանակը խաղադրույքը՝ 1․74 գործակցով։
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: