Տոմաշ Բերդիխ — Նովակ Ջոկովիչ. Աննա Չակվետաձեի կանխատեսումը

18:00, 12 հլս 2017
Հայտնի ռուս թենիսիստուհի, աշխարհի նախկին 5-րդ ռակետ, WTA-ի առանձին մրցաշարերում 8 տիտղոս նվաճած, «Евроспорт» հեռուստաընկերության մեկնաբան, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Աննա Չակվետաձեն կանխատեսում է արել Լոնդոնում ընթացող Ուիմբլդոնի տղամարդկանց մենախաղի քառորդ եզրափակչի Տոմաշ Բերդիխ — Նովակ Ջոկովիչ հանդիպման վերաբերյալ: Չակվետաձեն կարծում է, որ առաջիկա խաղում 37,5-ից շատ գեյմ կլինի: 

Բերդիխն ավելի ու ավելի լավ է խաղում: Իսկ Ջոկովիչն իր ցուցադրած խաղով դժվար կարողանա հաղթել երեք սեթում: Կարծում եմ՝ այս խաղում 37,5-ից շատ գեյմ կլինի: Այդքան էլ հասկանալի չէ, թե ինչ վիճակում է Ջոկովիչը: Նա իրեն նյարդային է պահում: Իսկ երբ թենիսիտներն այդպես են վարվում, ապա դա նշանակում է, որ վստահ չեն իրենց խաղի վրա: Բերդիխը կորցնելու ոչինչ չունի, նա այնքան է պարտվել սերբին: Միայն երկու անգամ է հաղթել Ջոկովիչին: Կարելի է թեթև ու ազատ խաղալ: Այո՛, Բերդիխը բավական ուղղագիծ խաղ ունի, բայց խոտածածկի վրա նա կարող է ամենաբարդ մրցակիցը լինել: Հասկանալի է, որ գրունտի վրա Ջոկովիչն առավելություն ունի, իսկ ահա խոտածածկի վրա չեխ թենիսիտն է վտանգավոր: Այդ պատճառով կարծում եմ, որ խաղում 37,5-ից շատ գեյմ կլինի:

Օրդինար: Չխաղարկված
Ուիմբլդոն, տղամարդկանց մենախաղ, 1/4 եզրափակիչ
18:00/12 հլս
Տոմաշ Բերդիխ - Նովակ Ջոկովիչ
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ