Տոկիո 2020. Կանխատեսում. Մեքսիկա – Ճապոնիա. երկու թիմերն էլ գոլ կխփեն

15:00, 06 օգս 2021
Օլիմպիական խաղերի ֆուտբոլի տղամարդկանց մրցաշարի բրոնզե մեդալները կվիճարկեն Մեքսիկայի և Ճապոնիայի հավաքականները: «Բուքմեյքերների ռեյտինգը» կարծում է, որ երրորդ տեղի համար խաղում երկու թիմերն էլ գոլ կխփեն:

Երրորդ տեղի համար խաղերը գրեթե միշտ դիտարժան և գոլառատ են լինում: Ընդհանուր առմամբ, թիմերի վրա ճնշում չկա և ֆուտբոլիստները փորձում են հաճույք ստանալ խաղից: Թե՛ Մեքսիկայի, թե՛ Ճապոնիայի հավաքականներն այս մրցաշարում ապացուցել են, որ կարողանում են դիտարժան և գրավիչ ֆուտբոլ ցուցադրել, որը հաճելի է երկրպագուներին:

Այս հավաքականները խաղացել են խմբային փուլում, որտեղ 2:1 հաշվով հաղթել է Ճապոնիան: Ասիացիները խմբային փուլում նաև ջախջախել էին ֆրանսիացիներին՝ 4:0:

Մեքսիկան կիսաեզրափակչում հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում ճանապարհը զիջեց Բրազիլիային, իսկ Ճապոնիան կիսաեզրափակիչ խաղի լրացուցիչ ժամանակում 115-րդ րոպեին բաց թողած գոլի պատճառով պարտվեց իսպանացիներին:

Ճիշտ է, երկու հավաքականներն էլ ցանկանում են բրոնզե մեդալներ նվաճել, սակայն չի լինի այն ճնշումն ու լարվածությունը, ինչպես եզրափակչում կամ կիսաեզրափակչում:

«Բուքմեյքերների ռեյտինգն» ընտրում է երկու թիմերն էլ գոլ կխփեն խաղադրույքը, որի համար Vbet-ը սահմանել է 1.71 գործակիցը:

Օրդինար: Հաղթած
Օլիմպիական խաղեր 2020
15:00/6 օգս
Մեքսիկա - Ճապոնիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ