Տոկիո-2020. Բրազիլիա – Իսպանիա. եզրափակչում կլինեն գոլեր

15:30, 07 օգս 2021
Տոկիո-2020 Օլիմպիական խաղերի ֆուտբոլի տղամարդկանց մրցաշարի եզրափակչում կմրցեն Բրազիլիայի և Իսպանիայի հավաքականները: «Բուքմեյքերների ռեյտինգը» կարծում է, որ այս խաղում երկու թիմերն էլ գոլ կխփեն:

Ի զարմանս շատերի, կիսաեզրափակչի երկու խաղերում էլ 0:0 հաշիվ գրանցվեց հիմնական ժամանակում: Ես նման սցենարի չէի հավատում ո՛չ Բրազիլիա-Մեքսիկա, ո՛չ Ճապոնիա-Իսպանիա խաղում:

Հիմա էլ չեմ հավատում, որ եզրափակիչը կարող է սակավագոլ լինել: Նախ՝ թիմերը բավականին հոգնած են, կլինեն սխալներ երկու կողմերից:

Բրազիլիայի հավաքականում պարզապես փայլուն են Ռիշարլիսոնը և վետերան Դանի Ալվեշը: 38 տարեկանում Ալվեշը կիսաեզրափակչի խաղում 120 րոպե անցկացրեց դաշտում և դիպուկ իրացրեց հետխաղային առաջին 11 մետրանոցը:

Ի տարբերություն Բրազիլիայի, Իսպանիան չունի նման կարգի ֆուտբոլիստ: Այո, հիմնական կազմի գրեթե կեսն այն խաղացողներն են, որոնք մասնակցել են Եվրո-2020-ին, սակայն Օլմոյին, Օյարսաբալին, կամ էլ նույն Ասենսիոյին, որը հիմնական կազմի խաղացող չէ, չես համեմատի Ալվեշի հետ: Ճիշտ է, Ասենսիոն փոխարինման դուրս գալով կիսաեզրափակչի խաղում՝ հաղթանակ պարգևեց իսպանացիներին, սակայն «Ռեալի» ֆուտբոլիստը կայուն խաղաժամանակ չի ստացել այս մրցաշարում:

Կարծում եմ՝ Բրազիլիան ֆավորիտ է, սակայն հաշվի առնելով պաշտպանությունում առկա խնդիրներն ուժեղ մրցակիցների դեմ խաղերում, սպասելի է, որ Իսպանիան կկարողանա գոլ խփել այս խաղում:

«Բուքմեյքերների ռեյտինգն» ընտրում է երկու թիմերն էլ գոլ կխփեն խաղադրույքը, որի համար Vbet սահմանել է 2.17 գործակիցը:

Օրդինար: Հաղթած
Օլիմպիական խաղեր
15:30/7 օգս
Բրազիլիա - Իսպանիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ