Թուրքիա – Խորվաթիա։ Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը
Հայաստանի հետ սկզբունքային խաղում հաղթանակի հասնելուց հետո թուրք ֆուտբոլիստները տրամադրված են մարտական ու անելու են ամեն ինչ առաջին 2 տուրից հետո 100 տոկոսանոց արդյունքով առաջին տեղում ամրապնդվելու համար։ Երևանում կայացած խաղում Թուրքիայի հավաքականն առանձնապես լուրջ տպավորություն չթողեց։ Հիմնականում կարգի հաշվին թիմը կարողացավ հասնել արտագնա հաղթանակի՝ խաղալով ամենամեկնարկային կազմով։ Ըստ նախնական տվյալների, երևանյան խաղում վնասվածք է ստացել Օրկյուն Կյոկչուն, որը Թուրքիայի ընտրանու առանցքային կենտրոնական կիսապաշտպանն է, սակայն վնասվածքը լուրջ չէ և նա պատրաստ կլինի Խորվաթիայի հետ խաղում։
«Շախմատավորները» չկարողացան առավելության հասնել Ուելսի հետ տնային խաղում։ Խփելով իր գոլն առաջին կեսում՝ Խորվաթիան հաղթանակը ձեռքից բաց թողեց 93-րդ րոպեին։ Մունդիալից հետո լուրջ կերպանափոխություն չկա թիմում։ Նույն ծերունիներ Լուկա Մոդրիչն ու Իվան Պերիշիչը շարունակում են իրենց ելույթները հավաքականում։ Վստահ եմ, նրանք դուրս են գալու Թուրքիայի հետ խաղի մեկնարկային կազմում։ Թուրքերն էլ կխաղան 100 տոկոսանոց կազմով։ Հզոր ֆուտբոլիստներով համալրված երկու թիմերն էլ փոխադարձ գոլերով աչքի կընկնեն։
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: