Թուրքիա – Վրաստան: Կոնստանտին Գենիչի կանխատեսումը
Եվրո-2024-ը շարունակվում է։ Պայքարի մեջ են մտնում F խմբի հավաքականները։ Թուրքիան Դորտմունդում մրցելու է Վրաստանի հավաքականի հետ։ Վինի Սանյոլի գլխավորած թիմը, որը Եվրո-2024-ի ուղեգիր էր նվաճել անցումային խաղերում, առաջին անգամ է մասնակցելու Եվրոպայի առաջնությանը։
Գիտենք, որ Վրաստանի հավաքականը լավ կազմ ունի։ Դարպասապահը խաղում է «Վալենսիայում», լավ կիսապաշտպաններ կան թիմում։ Պետք է նշել նաև Միկաուտաձեին, որը լավ է խաղում «Մեցում»։ Եվ, իհարկե, Խվիչա Կվարացխելիան։
Առաջին խաղը լարված կլինի վրացիների համար։ Թուրքերն այս առումով առավելություն կունենան, քանի որ ավելի փորձառու թիմ են։ Թուրքիայի հավաքականը գլխավորում է Վինչենցո Մոնտելան։ Չնայած ընտրական փուլի ընթացքում մարզչական փոփոխությանը, թուրքերը կարողացան Խորվաթիայի հետ խմբում զբաղեցնել առաջին տեղը։ Այս թիմում ևս հիանալի ֆուտբոլիստներ կան․ Չալհանօղլուն, Գյուլերը, Յիլդիզն ու Յազիջին։
Վրացիները, անկասկած, խաղալու են պաշտպանությունից։ Սանյոլը լավ հասկանում է, որ մեկնարկում պետք է վստահ գործել պաշտպանությունում։ Բայց ինձ թվում է, որ վրացիները չեն կարողանա «չոր» հանդիպում անցկացնել։ Ընտրում եմ Թուրքիայի գոլերի տոտալը 1-2 խաղադրույքը՝ 1․60 գործակցով։
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: