Թուրքիա – Հայաստան: Երվանդ Հակոբյանի կանխատեսումը
Ողջույն։ Հայաստանի ազգային հավաքականին այսօր կարևոր փորձություն է սպասվում։ Եվրո-2024-ի ընտրական փուլում Ալեքսանդր Պետրակովի գլխավորած թիմն արտագնա խաղ կանցկացնի Թուրքիայի հավաքականի հետ։
Հայաստանի հավաքականը հիանալի է սկսել ընտրական փուլն ու 3 խաղից հետո 6 միավորով 2-րդն է խմբում։ Թուրքիայի հավաքականը, որը մեկ խաղ ավելի է անցկացրել, ունի 9 միավոր։ Նորացված կազմով Հայաստանի հավաքականը դեռևս հանելուկ է շատերի համար, սակայն վերջին խաղերը ցույց տվեցին, որ մեր տղաներն ունակ են բարձրակարգ ֆուտբոլ խաղալ։
Հարկ է հիշել նաև թիմերի երևանյան հանդիպումը, որում թուրքերը հաղթեցին 2։1 հաշվով, սակայն ամեն ինչ կարող էր այլ կերպ դասավորվել, եթե մեր տղաներն ավելի կարգապահ գործեին։ Ընդհանուր առմամբ, երևանյան խաղում Հայաստանի հավաքականը ոչնչով չզիջեց մրցակցին, առանձնին դրվագներում նույնիսկ գերազանցեց։
Կարծում եմ՝ երիտասարդ ֆուտբոլիստներով համալրված մեր թիմը մոտիվացիայի պակաս չունի։ Սպերցյան, Տիկնիզյան, Բիչախչյան, Ռանոս, Սելարայան շարքը կարելի է շարունակել։ Այսպիսի ֆուտբոլիստներով համալրված թիմի գրոհներն ու հակագրոհները կարող են մահացու լինել շատ թիմերի, կարծում եմ՝ այդ թվում նաև Թուրքիայի հավաքականի համար։
Ընտրում եմ Հայաստանի հավաքականի հաղթանակը՝ 10 գործակցով։
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: