Թուրքիա – Հայաստան: Արթուր Պետրոսյանի կանխատեսումը
Կարելի է միանգամից ասել, որ հետաքրքիր խաղ է լինելու։ Առաջին հանդիպումը ցույց տվեց, որ այստեղ ամեն ինչ այդքան հեշտ չէ, ինչպես թվում էր շատերին։ Հայկական թիմում իրավիճակը կարգավորվել է ու դրա համար մի քանի պատճառ կա։
Ալեքսանդր Պետրակովն առաջին հերթին ուժեղացրել է առանց գնդակի խաղը, սկսել է երիտասարդներին ներառել թիմում։ Հայաստանի հավաքականի խաղն ավելի բազմազան է դարձել։ Գուցե դա նաև կապված է Հենրիխ Մխիթարյանի հեռանալու հետ։ Մի շարք խաղացողներ իրենց կարիերայի գագաթնակետում են։ Ցավոք պաշտպանության կենտրոնում իրավիճակը հեռու է իդեալականից, սակայն հիմա այդ դիրքում երիտասարդներ են խաղում։ Ընդհանուր առմամբ, վերջին արդյունքներն ապացուցում են, որ Հայաստանի հավաքականն ավելի է լրջացել։ Թիմը 4։2 հաշվով արտագնա հաղթանակ է տարել Ուելսի նկատմամբ և 2։1 հաշվով հաղթել Լատվիային Երևանում։
Թուրքիայի հետ առաջին հանդիպման ժամանակ Հայաստանի հավաքականը հավասար պայքար էր մղում։ Այո, տանտերերը պարտվեցին, բայց ունեին գոլային պահեր։
Թուրքիայի հավաքականի մոտ իրավիճակն այդքան էլ իդեական չէ։ Շտեֆան Կունցի թիմում խնդիրներ կան։ Մի շարք խաղերում թիմը դրական արդյունքի է հասնում տաղանդավոր ֆուտբոլիստների հարձակողական որակների հաշվին։ Ինչ վերաբերում է առանց գնդակի խաղին, ապա յուրաքանչյուր խաղում խնդիրներ են առաջանում։
Ընտրում եմ 2 թիմերը գոլ կխփեն խաղադրույքը՝ 2․15 գործակցով։
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: