Թունիս – Ֆրանսիա: Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը
Ֆրանսիացիներն ապահովել են իրենց տեղը 1/8 եզրափակիչում։ Ըստ մի շարք ԶԼՄ-ների՝ Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամն այս խաղում հանգստի հնարավորություն կտա հիմնական կազմի մի շարք խաղացողների։ Ամենայն հավանականությամբ, մեկնարկային կազմում չեն լինի Կիլիան Մբապեն, Ադրիեն Ռաբյոն, ինչպես նաև Ուսման Դեմբելեն։
Թունիսն առաջին տուրում զարմանալիորեն ոչ-ոքի խաղաց Դանիայի հետ, իսկ երկրորդ տուրում անսպասելի պարտություն կրեց Ավստրալիայից։ Այդ արդյունքը գործնականում բարդացրեց աֆրիկյան հավաքականի գործերը։
Հիմա խմբում 6 միավորով առաջատար է Ֆրանսիայի հավաքականը։ Ավստրալիան 3 միավորով 2-րդ տեղում է, իսկ Դանիան և Թունիսն ունեն մեկական միավոր։ Թունիսին առաջին հերթին հաղթանակ է հարկավոր, իսկ դա անելը հեշտ չի լինի ֆրանսիացիների հետ խաղում։
Ենթադրում եմ, որ երկրորդ խաղակեսում ֆրանսիացներն ավելի ակտիվ կլինեն։ Իմ կանխատեսումն է 2-րդ խաղակեսում Ֆրանսիայի գոլերի տոտալը 1․5-ից շատ խաղադրույքը՝ 2․55 գործակցով։
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: