Թայսոն Ֆյուրի – Դեոնտեյ Ուայլդեր․ Վադիմ Տիխոմիրովի կանխատեսումը

08:00, 10 հկտ 2021
Matchtv.ru կայքի հեղինակ, UFC.tv-ի մեկնաբան Վադիմ Տիխոմիրովը «Բուքմեյքերների ռեյտինգի» համար կանխատեսում է կատարել Թայսոն Ֆյուրի – Դեոնտեյ Ուայլդեր պրոֆեսիոնալ բռնցքամարտի WBC վարկածով ծանր քաշային կարգում աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար մենամարտի վերաբերյալ։

Մոտենում է Դեոնտեյ Ուայլդեր – Թայսոն Ֆյուրի 3-րդ մենամարտը։ Շատերը թերագնահատում են Ուայլդերին։ Կարծում եմ՝ նրա շանսերը մի փոքր ավելի են։ Անարդար կլինի մոռանալ, որ առաջին մենամարտում Ուայլդերը տապալեց Ֆյուրիին և դա շատ նման էր խորը նոկաուտի։ Այն, որ Ֆյուրին դրանից հետո կանգնեց, շատերի կարծիքով հերոսություն էր և բռնցքամարտի պատմության գլխավոր զարդերից մեկը։

Թայսոն Ֆյուրին մենթալ առումով կայուն բռնցքամարտիկ չէ։ Մենք չենք կարող ենթադրել, թե ինչպես է անցել նրա պատրաստությունը։ Արդյո՞ք ավելորդություն թույլ չի տվել իրեն, ինչպես է տարել կորոնավիրուսը և ինչ մարզավիճակում կմոտենա այս դիմակայությանը։ Ֆյուրին իսկական անակնկալ է, չնայած՝ իր շրջապատաի մարդիկ նշում են, որ նա կարգապահ բռնցքամարտիկ է և լուրջ է վերաբերվում ցանկացած մենամարտի։

Ես չէի ասի, որ Ուայլդերը շանսեր չունի այս մենամարտում։ Ամեն դեպքում, նրա վրա խաղադրույք կատարելը չափից ավելի ռիսկային է։ Ֆյուրին գիտե, թե ինչպես պետք է հաղթել մրցակցին։ Ես ռիսկի կդիմեմ և կընտրեմ, որ Ֆյուրին կհաղթի միավորների տարբերությամբ։ Այս խաղադրույքն ավելի քան հեռանկարային է թվում։

Օրդինար: Պարտված
WBC-ի չեմպիոնական գոտի
08:00/10 հկտ
Թայսոն Ֆյուրի – Դեոնտեյ Ուայլդեր
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ