Ճապոնիա – Խորվաթիա։ Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

19:00, 05 դկտ 2022
Խաղում է
Setanta Sports հեռուստաալիքի մարզական մեկնաբան, լրագրող, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել Ճապոնիա – Խորվաթիա աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչի հանդիպման վերաբերյալ։

Աշխարհի առաջնության մեկնարկից առաջ Խորվաթիայի ու Ճապոնիայի հավաքականի երկրպագուներն, իհարկե, հավատում էին, որ ի զորու են հաղթահարել խմբային փուլի արգելքը, սակայն քառորդ եզրափակիչի մասին խոսակցություն չկար։ Խորվաթները նախորդ Մունդիալից հետո արմատապես չեն փոխել իրենց կազմը, սակայն 4 տարվա համեմատ եզրափակիչին մասնակցած ֆուտբոլիստներն, իհարկե, մեծացել են։ Խմբային փուլում խորվաթների ճակատագիրը որոշեց վերջին տուրի խաղը, որտեղ, հանուն արդարության պետք է նշել, որ Բելգիան պիտի հաղթեր 2-3 գնդակի առավելությամբ։ Բայց Ռոմելու Լուկակուն այդ օրը որոշել էր խաղալ Խորվաթիայի օգտին։ Գործնականում խորվաթները միայն մեկ խաղում են ցույց տվել իրենց ֆուտբոլը՝ երկրորդ տուրում հաղթելով Կանադային 4։1 հաշվով։

Խորվաթների ֆոնին Ճապոնիան այս Մունդիալի ամենահամարձակ թիմերից էր, եթե չասենք ավելին։ Գերմանիային առաջին տուրում ծնկի բերելը մի շարք մասնագետներ որակեցին պատահականություն, երկրորդ տուրում անհամեմատ ավելի թույլ Կոստա-Ռիկային պարտվելը՝ օրինաչափություն, իսկ երրորդ տուրի խաղում Իսպանիայից պարտությունը՝ անխուսափելի։ Սակայն «Ֆուրիա Ռոխայի» հետ խաղը ստացվեց ամենակասկածելիներից մեկը։ Ամբողջ խաղի ընթացքում գործնականում ոչինչ ցույց չտալով՝ Իսպանիան պարտվեց 1։2 հաշվով՝ խմբում առաջին տեղը զիջելով «Ծագող արևի երկրի» ներկայացուցիչներին։

Իմ կարծիքով Իսպանիայի հավաքականի նկատմամբ այդ «հաղթանակին» լուրջ վերաբերվել պետք չէ։ Միևնույն ժամանակ խորվաթների՝ խմբային փուլում ցուցադրած անատամ ֆուտբոլը գոլառատ ու գրավիչ խաղի հույս չի ներշնչում։ Չեմ կարող ասել՝ ով է հաղթելու, սակայն գրեթե վստահ եմ, որ լինելու է սակավագոլ խաղ։

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Վերադարձ
ԱԱ-2022
19:00/5 դկտ
Ճապոնիա - Խորվաթիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ