Ճապոնիա — Սենեգալ․ Կոնստանտին Գենիչի կանխատեսումը

19:00, 24 հնս 2018
«Матч ТВ» հեռուստաընկերությունում Ռուսաստանի և Իսպանիայի առաջնությունների մեկնաբան, «Բուքմեյքերների Ռեյտինգի» մշտական փորձագետ Կոնստանտին Գենիչը կանխատեսում է արել ԱԱ-2018-ի 2-րդ տուրի Ճապոնիա — Սենեգալ հանդիպման վերաբերյալ։ Գենիչը կարծում է, որ աֆրիկացիները կհաղթեն։

Անսպասելի արդյունքներ գրանցվեցին H խմբի առաջին տուրի խաղերում։ Ճապոնիան ու Սենեգալը հաղթեցին։ Ճապոնացիների բախտը բերեց, քանի որ նրանք հենց խաղասկզբից քանակական առավելություն ստացան և 11-մետրանոցից գոլ խփեցին։ Չնայած դրան, չի կարելի ասել, որ կոլումբացիները վատ տեսք ունեին։

Սենեգալն ուժեղ թիմի տպավորություն թողեց։ Նրանք գերազանց էին պաշտպանվում և արագ հակագրոհում էին։ Սենեգալում հրաշալի ֆուտբոլիստներ կան, կոլորիտային մարչիչ Ալիու Սիսսե։ Կարծում եմ՝ սենեգալցիներն առաջին տուրում ավելի լավ տպավորություն թողեցին։ Լեհերի դեմ նրանք շատ որակով խաղ ցուցադրեցին։

Կարծում եմ՝ Սենեգալը կարող է լուծել խնդիրն ու դուրս գալ խմբից։ Նրանք կարող են հաղթել ճապոնացիներին։ Ռիսկի եմ դիմում և առաջարկում խաղադրույք կատարել աֆրիկացիների հաղթանակի վրա։ Գործակիցը 2,32 է։

Օրդինար: Պարտված
ԱԱ-2018, H խումբ, 2-րդ տուր
19:00/24 հնս
Ճապոնիա — Սենեգալ
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ