Ազգերի լիգա․ Սուպերէքսպրես՝ 6․60 գործակցով

22:45, 04 հնս 2022
«Բուքմեյքերների ռեյտինգն» էքսպրես խաղադրույք է կազմել Ազգերի լիգայի հանդիպումների վերաբերյալ։ 3 խաղերի ընդհանուր գործակիցը կազմում է 6․60։

Բելգիա – Նիդերլանդներ

Բելգիան աստղային կազմի շնորհիվ յուրաքանչյուր մրցաշարում ֆավորիտ է համարվում, բայց այդպես էլ չի կարողանում որևէ տիտղոս նվաճել։ Ռոբերտո Մարտինեսի թիմը հարձակողական ֆուտբոլ է ցուցադրում։ Բելգիացիները մարտին կայացած 2 ընկերական խաղերում 5 գոլ են խփել։ Դրանից առաջ խմբային փուլի 8 խաղում թիմը 25 գոլ էր խփել և բաց թողել ընդամենը 6-ը։

Նիդերլանդների հավաքականի հարձակման գիծը ևս տպավորիչ խաղ է ցուցադրում։ Վան Գալի թիմը ԱԱ-2022-ի ընտրական փուլի 10 խաղում խփել է 33 գոլ և բաց թողել ընդամենը 8-ը։

Կարծում եմ, որ տանտերերը չեն պարտվի այս խաղում։ Ընտրում եմ Բելգիան չի պարտվի  (1X) և 2 թիմերը գոլ կխփեն խաղադրույքը, որի համար Vbet-ը սահմանել է 2․22 գործակիցը։

Ֆրանսիա – Դանիա

Եվրո-2020-ը ձախողելուց հետո Դիդյե Դեշամը շտկել է իրավիճակը Ֆրանսիայի հավաքականում։ Ուկրաինայի ու Բոսնիա-Հերցեգովինայի հետ 2 ոչ-ոքիներից հետո թիմը 7 անընդմեջ հաղթանակ է տարել, այդ թվում՝ Ազգերի լիգայի նախորդ խաղարկության կիսաեզրափակիչի և եզրափակիչի՝ Իսպանիայի ու Բելգիայի դեմ խաղերը։

Դանիան հիանալի անցկացրեց ԱԱ-2022-ի ընտրական փուլը և իր խմբում գրավեց 1-ին տեղը։ Հավաքական է վերադարձել Քրիստիան Էրիկսենը, որը նույնիսկ 2 անընդմեջ ընկերական խաղերում գոլ է խփել։ Կարծում եմ, որ այստեղ ֆավորիտը Ֆրանսիան է։

Ընտրում եմ Ֆրանսիայի հաղթանակը, որի համար Vbet-ը սահմանել է 1․66 գործակիցը։

Իտալիա – Գերմանիա

Եվրո-2020-ից հետո անհաջողությունները շարունակում են հետապնդել Իտալիայի հավաքականին։ Թիմը չկարողացավ ԱԱ-2022-ի ուղեգիր նվաճել, պարտվեց մակեդոնացիներին, իսկ Ֆինալիսիմայի խաղում ջախջախիչ պարտություն կրեց Արգենտինայից։ Ռոբերտո Մանչինին արդեն հայտարարել է, որ չեմպիոնական կազմը զգալի փոփոխությունների կենթարկվի։

Գերմանիան Եվրոպայի առաջնությունից հետո հրաժեշտ տվեց Յոահիմ Լյովին և նոր գլխավոր մարզիչ Ֆլիկի հետ փայլուն արդյունքներ է գրանցում։ Սեպտեմբերից հետո թիմը 31 գոլ է խփել ու բաց թողել միայն 2-ը։ Ճիշտ է, լուրջ մրցակիցներ դեռ չեն եղել։

Ընտրում եմ Գերմանիայի ֆորա (0) խաղադրույքը, որի համար Vbet-ը սահմանել է 1․79 գործակիցը։

«Գոլերի Լիգա» ու շահումային «գոլեր խփելու» հնարավորություն: Նոր ակցիա Vbet.am-ից

Անվճար Սպորտ մրցաշար՝ TotoGaming-ից

Էքսպրես: Պարտված
Ազգերի լիգա
22:45/3 հնս
Բելգիա – Նիդեռլանդներ
Ազգերի լիգա
22:45/3 հնս
Ֆրանսիա – Դանիա
Ազգերի լիգա
22:45/4 հնս
Իտալիա – Գերմանիա
Վերջնական
Գ.
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ