Սուպերէքսպրեսս ուիքենդի համար. խաղում ենք 26.3 գործակցով

21:30, 02 հնվ 2016
«Բուքմեյքերների Ռեյտինգի» կողմից հերթական սուպերէքսպրեսսը կազմված է 4 խաղից, որոնք կկայանան շաբաթ օրը: «Մանչեսթեր Յունայթեդը» կընդունի «Սուոնսիին», «Էսպանյոլը» կատալոնական դերբիի շրջանակներում կխաղա «Բարսելոնայի» հետ, «Մանչեսթեր Սիթին» կլինի «Բորնմութի» հյուրը, իսկ «Վեսթ Բրոմվիչը» կհանդիպի «Սթոք Սիթիին»:

Անգլիայում շարունակվում է boxing days-ը, որից առանձնացրել ենք երեք խաղ: «Օլդ Թրաֆորդ» է ժամանելու «Սուոնսին»: Լուի վան Գալը շարունակում է մնալ հեռացման վտանգի տակ եւ ամեն պարտություն կարող է ճակատագրական լինել: Նախորդ տուրում «Չելսիի» հետ գոլազուրկ ոչ-ոքին դեռեւս աճ համարել չի կարելի: Հոլանդացու հաջորդ մրցակիցը «Սուոնսին» է, որն անհաջող մրցաշրջան է անցկացնում եւ վտանգավոր գոտուց առաջ է մեկ միավորով: «Յունայթեդը» վերջին երկու խաղում չի կարողացել գոլ խփել եւ արդեն ութ խաղ է չի հաղթում: Միեւնույն ժամանակ հետաքրքիր է, որ «ՄՅՈւ»-ն վերջին վեց տնային խաղերից հինգում դարպասն անառիկ է պահել «Սուոնսին» կարողացավ երեք միավոր կորզել «Վեսթ Բրոմվիչից» եւ գոլազուրկ ոչ-ոքի խաղալ «Քրիստալ Փելասի» հետ: Բացի այդ, վերջին երեք խաղերում սեփական դարպասը գոլ չի ընդունել: Ի դեպ, այս թիմերի միջեւ կայացած վերջին երեք խաղերում միեւնույ 2:1 հաշվով հաղթել է «Սուոնսին», իսկ վերջին յոթ խաղերից վեցում խփվել է 2.5-ից շատ գոլ: Բայց «Սուոնսին» հիմա այն վիճակում չէ, որ կարողանա հաղթել «Յունայթեդին»: Կարծում ենք՝ տանտերերը կհաղթեն եւ խաղում կխփվի 3.5-ից քիչ գոլ:

Այդ խաղին զուգահեռ մեկնարկելու է «Ուոթֆորդ» — «Մանչեսթեր Սիթի» հանդիպումը: Իգալոն եւ նրա թիմակիցները հինգ խաղ շարունակ անպարտելի էին, բայց ձախողվեցին «Տոտենհեմի» դեմ խաղում ու ընդհատեցին հիանալի շարքը: «Քաղաքաբնակներն» իրենց հերթին չօգտվեցին առիթից եւ չհաղթեցին «Լեսթերին»՝ այդպիսով վտանգի տակ դնելով նաեւ երրորդ հորիզոնականը: Այս թիմերի միջեւ կայացած վերջին երեք խաղերում հաղթել են Մանուել Պելեգրինիի ֆուտբոլիստները: Նրանք թեեւ վատ արդյունքներ չեն գրանցել, բայց արդեն վեց արտագնա խաղերում չեն կարողանում հաղթել: Կարծում ենք, որ «Ուոթֆորդը» այդ դժգույն շարքն ընդհատելու լավագույն տարբերակը չէ: Թիմը կպայքարի մինչեւ վերջ եւ սեփական հարկի տակ կայանալիք խաղում առանց միավորի չի մնա:

Եվ «Սթոք Սիթին» կհյուրընկալվի «Վեսթ Բրոմվիչին»: Մարկ Հյուսի թիմը վերջին շրջանում բավական լավ է հանդես գալիս եւ հասցրել է տպավորիչ արդյունքներ գրանցել: Դեկտեմբերին կայացած վեց խաղերից չորսում «Սթոքը» հաղթել է, ընդ որում՝ դրանցից երեքն ավարտվել են միեւնույն 2:0 հաշվով: Տանտերերը միայն նախորդ տուրում կարողացան ընդհատել առանց հաղթանակի  խաղերի շարքը (5) եւ նվազագույն հաշվով հաղթեցին «Նյուքասլին»: «Սթոքի» հարձակման գծի հիանալի խաղը թույլ է տալիս խաղադրույք կատարել հյուրերի հաղթանակի վրա:

Տեղափոխվենք Կատալոնիա, որտեղ ամենասկզբունքային դերբիներից մեկն է՝ «Էսպանյոլ» — «Բարսելոնա»: Լուիս Էնրիկեի թիմը երկար ժամանակ է, ինչ անպարտելի է: Մասնավորապես՝ 17 խաղ: «Էսպանյոլն» ընթանում է մրցաշարային աղյուսակի 13-րդ հորիզոնականում եւ մեղմ ասած չի փայլում: Բայց հետաքրքիր փաստ կա. թիմը վերջին վեց տնային խաղերում չի պարտվել: «Բարսան» էլ, իր հերթին, անպարտելի է վերջին յոթ արտագնա խաղերում, ավելին՝ այդ ընթացքում բաց է թողել ընդամենը երկու գոլ: Պրիմերայի շրջանակներում կայացած վերջին երկու դերբիներում Լուչոյի թիմը հաղթել է չոր հաշվով: Ընդհանրապես՝ նրա ստեղծած «Բարսան» ավելի շատ երկրորդ խաղակեսի թիմ է, գոլերի մեծ մասը խփում է հենց երկրորդ 45 րոպեների ընթացքում: Այսպիսով, գոլառատ հանդիպում չենք սպասում, բայց կարծում ենք, որ «կապտանռնագույնները» երկրորդ խաղակեսում առաջինից ավելի շատ գոլ կխփեն:

Էքսպրես: Պարտված
ԱՊԼ, 20-րդ տուր
19:00/2 հնվ
«Մանչեսթեր Յունայթեդ» - «Սուոնսի»
ԱՊԼ, 20-րդ տուր
21:30/2 հնվ
«Ուոթֆորդ» - «Մանչեսթեր Սիթի»
ԱՊԼ, 20-րդ տուր
19:00/2 հնվ
«Վեսթ Բրոմ.» - «Սթոք Սիթի»
Պրիմերա, 18-րդ տուր
19:00/2 հնվ
«Էսպանյոլ» - «Բարսելոնա»
Վերջնական
Գ.
38% խաղացող կարծում է, որ այս խաղադրույքը կհաղթի!
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 8 մարդ
Կհաղթի՛ 38%
Չի՛ հաղթի 63%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ