Սուպերէքսպրեսս ուիքենդի համար. խաղում ենք 25,10 գործակցով

23:30, 31 հնվ 2016
«Բուքմեյքերների Ռեյտինգը» «սուպերէքսպրեսս ուիքենդի համար» ավանդական բաժնի շրջանակներում դիտարկել է 5 հանդիպում: Դորտմունդի «Բորուսիան» սեփական հարկի տակ կխաղա «Ինգոլշտադի», «Արսենալը»՝ «Բարնլիի», «Սեւիլիան»՝ «Լեւանտեի», «Նապոլին»՝ «Էմպոլիի» եւ Մադրիդի «Ռեալը»՝ «Էսպանյոլի» դեմ: 

«Բորուսիա Դորտմունդ» — «Ինգոլշտադ» 

Երկու թիմերն էլ ընդմիջումից հետո հաղթանակներ տարան: Տանտերերը հյուրընկալվելիս 3:1 հաշվով վստահ հաղթանակ տարան Մյունխենգլադբախի «Բորուսիայի» նկատմամբ, իսկ Բունդեսլիգայի նորեկ «Ինգոլշտադը» սեփական դաշտում նվազագույն հաշվով առավելության հասավ «Մայնցի» նկատմամբ: Առաջին շրջանի խաղում Տուխելի սաները հյուրընկալվելիս 4:0 հաշվով ջախջախեցին «Ինգոլշտադին»: Նման պատկեր կարելի է սպասել նաև այս խաղում, ինչու՞ ոչ: Առաջարկում ենք « «Բորուսիայի» հաղթանակ և ՏՇ 2,5 գոլ » խաղադրույքը: Գործակիցը 1,62 է:

«Արսենալ» — «Բարնլի»

Անգլիայի գավաթի խաղարկությունում կմրցեն Պրեմիեր լիգայի և Չեմպիոնշիփի 3-րդ հորիզոնականը զբաղեցնող թիմերը՝ «Արսենալը» և «Բարնլին». hետաքրքիր զուգադիպություն է: Լոնդոնցիներն այս խաղին լավ տրամադրությամբ չեն մոտենում: «Ազնվականներին» հաղթելու դեպքում դեպքում Վենգերի թիմը կգլխավորեր Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակը, բայց Հիդինկը դեմ էր իրադարձությունների նման զարգացմանը: Արդյունքում «զինագործները» 10 հոգով սեփական դաշտում նվազագույն հաշվով պարտություն կրեցին:

Ի տարբերություն իր մրցակցի, «Բարնլին» հաղթական տրամադրությամբ է մոտենում գավաթային դիմակայությանը, բայց դա Չեմպիոնշիփի ներկայացուցչին չի փրկի: «Արսենալը» բարկացած է և 2-րդ խաղում անընդմեջ հարազատ մարզադաշտում սեփական երկրպագուներին չի հիասթափեցնի: Առաջարկում ենք խաղադրույք կատարել «Արսենալի» «չոր» հաշվով հաղթանակի վրա: 2,22-ը նման տարբերակի համար լավ գործակից է:

«Սեւիլիա» — «Լեւանտե» 

Անկասկած, ֆավորիտը «Սեւիլիան» է: Թիմը ֆանտաստիկ ցուցանիշներ ունի տնային խաղերում եւ երկու գրանդներից՝ «Բարսելոնայից» եւ «Ռեալից» հետո, համարվում է Իսպանիայի լավագույն տնային թիմը: Ի դեպ, երկու գրանդներն էլ պարտվել են «Ռամոն Սանչես Պիսխուանում»:

Ճիշտ է՝ «Լեւանտեն» վերջին հորիզոնականն է զբաղեցնում, բայց մեկնարկած տարում հաճելիորեն զարմացնում է: Երկու առաջատարներից մեկը՝ «Աթլետիկոն», դժվարությամբ տանը հաղթեց վալենսիացիներին, իսկ վերջին 3 խաղերում թիմը 2 հաղթանակ է տարել («Լաս Պալմասի» եւ «Ռայո Վալյեկանոյի» նկատմամբ) եւ խփել 8 գնդակ: Թիմը համալրել է իտալացի անվանի հարձակվող Ջուզեպե Ռոսսին, ով ակնհայտ կուժեղանի հարձակումը:

Հաշվի առնելով վերոնշյալ հանգամանքները՝ այստեղ տրամաբանական է խաղադրույք կատարել ««Սեւիլիայի» հաղթանակ ու ՏՇ 2,5 գոլ» տարբերակով: Ի դեպ, հաղթանակի համար «Սեւիլիան» լուրջ մոտիվացիա ունի, քանի որ տանը արդեն 4 խաղ շարունակ չի կարողանում հաղթել «Լեւանտեին»:

«Նապոլի» — «Էմպոլի» 

Հետաքրքիր հանդիպում է լինելու: Դեռ նախորդ տարի «Նապոլիի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարրին գլխավորում էր «Էմպոլին»: «Նապոլիի» մոտ տարին ֆանտաստիկ է ստացվում: Դիեգո Մարադոնայից հետո թիմը առաջին անգամ իրական հնարավորություն ունի դառնալու Իտալիայի չեմպիոն, բայց դեռ դրա մասին շուտ է խոսել: Այժմ թիմին սպասվում է «Էմպոլիի» դեմ հանդիպումը, ով ի զարմանս շատերի՝ արդեն 7 խաղ շարունակ դրսում չի պարտվում: «Նապոլին» իր հերթին համարվում է առաջնության լավագույն տնային թիմը (8 հաղթանակ, 2 ոչ-ոքի):

Հիանալի մարզավիճակում է «Նապոլիի» եւ Ա Սերիայի լավագույն ռմբարկու Գոնսալո Իգուաինը: Այս մրցաշրջանում արգենտինացին գրեթե միշտ դաշտից հեռանում է գոլով:

Իհարկե, «Էմպոլին կարող է պայքար մղել «Նապոլիին» բայց ի վերջո «Սան Պաուլո» մարզադաշտը կթողնի պարտված: Տանտերերի կարգը իրենը կասի: Հետեւաբար, առաջարկում ենք խաղադրույք կատարել «Նապոլիի» հաղթանակի ու ՏՇ 2,5 գոլ» տարբերակով:

«Ռեալ Մադրիդ» — «Էսպանյոլ» 

«Ռեալը» այս հանդիպմանը մարտական է տրամադրված, քանզի նախորդ խաղում չօգտագործելով իր ահռելի թվով գոլային պահերը՝ ոչ-ոքի խաղաց «Բետիսի» հետ: Ռոնալդուն չկարողացավ նախորդ խաղում դառնալ գոլի հեղինակ եւ ամեն ինչ կանի գալիք խաղում դա անելու համար: Դե իսկ «Էսպանյոլը» «Ռեալի» ֆուտբոլիստների և երկրպագուների տրամադրությունը բարձրացնելու համար շատ հարմար մրցակից է: Կատալոնացիները մրցաշարային աղյուսակի 13-րդ հորիզոնականում են, և այս հանդիպումը Կոնստանտին Գիլկեի թիմի համար այդքան էլ մեծ նշանակություն չունի, որքան «Արքայական ակումբի» համար: Մի խոսքով, առաջարկում ենք խաղադրույք կատարել 1,75 գործակցով «Ռեալի հաղթանակ և ՏՇ 3,5 գոլ» տարբերակով:

Էքսպրես: Պարտված
Բունդեսլիգա, 19-րդ տուր
18:31/30 հնվ
«Բորուսիա Դորտմունդ» - «Ինգոլշտադ»
Անգլիայի գավաթ. 1/16 եզրափակիչ
19:00/30 հնվ
«Արսենալ» - «Բարնլի»
Իսպանիայի առաջնություն, 22-րդ տուր
15:00/31 հնվ
«Սեւիլիա» - «Լեւանտե»
Ա Սերիա, 22-րդ տուր
18:00/31 հնվ
«Նապոլի» - «Էմպոլի»
Իսպանիայի առաջնություն, 22-րդ տուր
23:30/31 հնվ
«Ռեալ Մադրիդ» - «Էսպանյոլ»
Վերջնական
Գ.
40% խաղացող կարծում է, որ այս խաղադրույքը կհաղթի!
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 10 մարդ
Կհաղթի՛ 40%
Չի՛ հաղթի 60%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ