Սուպերէքսպրեսս ուիքենդի համար. խաղում ենք 23,7 գործակցով

23:30, 14 փտր 2016
«Բուքմեյքերների Ռեյտինգը» «սուպերէքսպրեսս ուիքենդի համար»-ի շրջանակներում դիտարկել է 5 հանդիպում: Խաղերը հետեւյալն են. «Բորուսիա Դորտմունդ» — «Հանովեր», «Էվերթոն» — «Վեսթ Բրոմ», «Ռեալ Մադրիդ» — «Աթլետիկ Բիլբաո», ՊՍԺ — «Լիլլ» եւ «Ֆիորենտինա» — «Ինտեր»: 

«Բորուսիա Դորտմունդ» — «Հանովեր»

Այս խաղում դորտմունդյան ակումբը բացահայտ ֆավորիտ է: Առաջնությունում երկրորդ տեղում ընթացող թիմը տանը մրցելու է ետնապահ «Հանովերի» հետ: «Հանովերը» Բունդեսլիգայի վերջին 6 խաղերում պարտվել է, իսկ նախորդ 3 արտագնա խաղերում չի կարողացել գրավել մրցակիցների դարպասը: «Բորուսիան» իր հերթին վերջին երկու խաղերում գոլ բաց չի թողել: Հետեւաբար, ճգնաժամի մեջ գտնվող «Հանովերը» դժվար թե «Սիգնալ Իդունա Պարկում» կարողանա խոցել Ռոման Բյուրկիի պաշտպանած դարպասը: Այդ պատճառով այս հանդիպման վերաբերյալ մեր խաղադրույքն է ««Բորուսիայի» «չոր» հաշվով հաղթանակը»:

«Էվերթոն» — «Վեսթ Բրոմ»

Այստեղ եւս ֆավորիտը տանտերերն են: «Էվերթոնը» լավ մարզավիճակ է հավաքել ու վերջին 3 խաղերում հաղթել է միեւնույն 3:0 հաշվով: «Վեսթ Բրոմն» արդեն 7 խաղ շարունակ չի կարողանում հաղթել Պրեմիեր լիգայում: Բացի այդ, մի քանի օր առաջ թիմը Անգլիայի գավաթի շրջանակներում մրցակցի հարկի տակ ծանր հանդիպում անցկացրեց Չեմպիոնշիփը ներկայացնող «Պիտերբորոյի» հետ եւ միայն հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարով կարողացավ վաստակել հաջորդ փուլի ուղեգիրը: Այդ փաստն ավելի է մեծացնում «Էվերթոնի» հաղթանակի շանսերը: Այս խաղի համար առաջարկում ենք պարզապես խաղադրույք կատարել տանտերերի մաքուր հաղթանակի վրա:

«Ռեալ Մադրիդ» — «Աթլետիկ Բիլբաո» 

Ականատես ենք լինելու իսպանական կլասիկոյի: Բայց այս անգամ դժվար թե համառ պայքար ընթանա: «Ռեալը» հիասքանչ ֆուտբոլ է խաղում սեփական հարկի տակ, իսկ «Աթլետիկը» «Բարսելոնայից» կրած ապտակներից դեռ այդքան էլ ուշքի չի եկել: Առաջարկում ենք խաղադրույք կատարել առաջին խաղակեսում եւ ընդհանուր ողջ հանդիպմանը «Ռեալի» հաղթանակի վրա: Զիդանի գլխավորությամբ «Ռեալը»` հատկապես սեփական հարկի տակ, սիրում է բոլոր հարցերը լուծել առաջին կեսում: Բացի այդ, «Ռեալը» «Աթլետիկի» հետ շատ հաջող է գործում տնային խաղերում: Բասկերի դեմ վերջին 11 տնային խաղերում «Ռեալը» նույնքան հաղթանակ է տարել եւ այդ խաղերի մեծ մասում «սերուցքայինները» խոշոր հաշվով հաղթանակներ են տարել: Հետեւաբար, վերոնշյալ խաղադրույքի հավանականությունը շատ մեծ է:

ՊՍԺ — «Լիլլ» 

Առաջիկա երեքշաբթի փարիզյան ակումբին սպասվում է «Չելսիի» դեմ տնային հանդիպումը: Հաշվի առնելով այդ հանդիպումը` Լորան Բլանը կփորձի առանց մեծ ուժեր ծախսելու հաղթանակ տանել «Լիլլի» նկատմամբ: ՊՍԺ-ն սեփական հարկի տակ մշտապես երկու եւ ավելի գոլ է խփում, իսկ «Լիլլը» կանոնավոր կերպով գնդակներ է բաց թողնում: Եթե չլիներ «Չելսիի» դեմ հանդիպումը, ապա կառաջարկեինք ՊՍԺ-ի հաղթանակ ու ՏՇ 2,5 գոլ տարբերակը, բայց այս պարագայում ընտրել ենք նույն խաղադրույքը, բայց ՏՇ 1,5 գոլ տարբերակով:

«Ֆիորենտինա» — «Ինտեր» 

Սկզբունքային հանդիպում է: Խաղալու են եվրագավաթային ուղեգրերի համար պայքարող թիմերը: Թիմերի միջեւ միավորների տարբերությունը 1 է: Բայց ներկա պահին ավելի լավ տեսք ունի «Ֆիորենտինան»: «Ինտերը» ճգնաժամի մեջ է, Չի կարողանում հաղթել «Կարպիի» ու «Վերոնայի» պես թիմերին, իսկ միլանյան դերբիում կրած խոշոր հաշվով պարտությունը իսկական ապտակ էր Մանչինիին ու թիմի ֆուտբոլիստներին: Ճիշտ է` «Ֆիորենտինան» այժմ մրցաշրջանի մեկնարկում ցույց տված ֆուտբոլը չի խաղում, բայց թիմը համեմատաբար ավելի լավ վիճակում է ու խաղալու է սեփական հարկի տակ:

Բացի այդ, «Ֆիորենտինան» վերջին 3 խաղերում հաղթել է «Ինտերին»` ընդ որում երկուսը խոշոր հաշվով: «Մանուշակների» հաղթանակը բավականին բարձր է գնահատվում եւ պետք է օգտվել բուքմեյքերների այս առատաձեռնությունից: Այս խաղի համար առաջարկում ենք «Ֆիորենտինայի» մաքուր հաղթանակը:

Էքսպրես: Պարտված
Բունդեսլիգա, 21-րդ տուր
18:30/13 փտր
«Բորուսիա Դորտմունդ» - «Հանովեր»
ԱՊԼ, 26-րդ տուր
19:00/13 փտր
«Էվերթոն» - «Վեսթ Բրոմ»
Իսպանիայի առաջնություն, 24-րդ տուր
19:00/13 փտր
«Ռեալ Մադրիդ» - «Աթլետիկ Բիլբաո»
Ֆրանսիայի առաջնություն, 26-րդ տուր
20:00/13 փտր
ՊՍԺ - «Լիլլ»
Ա Սերիա, 25-րդ տուր
23:30/14 փտր
«Ֆիորենտինա» - «Ինտեր»
Վերջնական
Գ.
50% խաղացող կարծում է, որ այս խաղադրույքը կհաղթի!
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 4 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ