Սուպերէքսպրեսս ուիքենդի համար. խաղում ենք 17,70 գործակցով

23:45, 21 փտր 2016
«Բուքմեյքերների Ռեյտինգը» «սուպերէքսպրեսս ուիքենդի համար» ավանդական բաժնի շրջանակներում դիտարկել է 5 հանդիպում: Առանձնացրել ենք հետեւյալ խաղերը. «Բոլոնյա» — «Յուվենթուս», «Արսենալ» — «Հալլ Սիթի», «Լաս Պալմաս» — «Բարսելոնա», ՊՍԺ — «Ռեյմս», «Աթլետիկո Մադրիդ» — «Վիլյառեալ»: 

«Բոլոնյա» — «Յուվենթուս» 

Վերջապես ընթացիկ առաջնությունում գործող չեմպիոն «Յուվենթուսը» ստանձնեց առաջատարությունը: Նորաթուխ առաջատարին այժմ սպասվում է «Բոլոնյայի» հետ արտագնա հանդիպումը: «Յուվեի» համար դժվար կլինի, բայց ամեն կերպ պետք է հաղթել` առաջատարությունը պահպանելու համար, եւ թուրինյան ակումբը դրան կհասնի: Բացի այդ, լավ կլինի, որպեսզի գալիք «Բավարիայի» դեմ հանդիպմանը թիմը մոտենա բարձր տրամադրությամբ: Այդ պատճառով էլ այս խաղի համար տրամաբանական կլինի վերցնել ««Յուվենթուսի» հաղթանակ ու ՏՔ 4,5 գոլ» խաղադրույքը: Դժվար թե «Յուվենթուսը» թողնի, որ իր հաղթանակած խաղում 4-ից ավելի գոլ խփվի:

«Արսենալ» — «Հալլ Սիթի»

Անգլիայի գավաթում կհանդիպեն «Արսենալն» ու Չեմպիոնշիփի առաջատար «Հալլ Սիթին»: Արսեն Վենգերի թիմը կփորձի նվազագույն ուժեր ծախսելով հաղթանակի հասնել: «Զինագործները» քաջ գիտակցում են, թե որքան մեծ ուժեր են պետք «Բարսելոնային» դիմակայելու համար: Եթե լոնդոնցիները ցանկանում են շարունակել պայքարը Չեպիոնների լիգայում, ապա սեփական դաշտում պետք է գոնե չպարտվեն: Մի խոսքով, «Հալլ Սիթիի» դեմ խաղում «Արսենալն» անպայման մտապահելու է առաջիկա բարդ հանդիպումը: Բուքմեյքերները ֆավորիտ են համարում տանտերերին: Վենգերի սաները կարգով գերազանցում են մրցակցի ֆուտբոլիստներին: Առաջարկում ենք ռիսկի չդիմել և 1.55 գործակցով խաղադրույք կատարել «Արսենալի» հաղթանակի վրա:

«Լաս Պալմաս» — «Բարսելոնա»

Առաջնության միանձնյա առաջատարը կյուրընկալվի վտանգավոր գոտում ընթացող «Լաս Պալմասին»: Ֆավորիտն անկասկած Լուիս Էնրիկեի թիմն է, որն արդեն 31 խաղ անպարտելի է բոլոր մրցաշարերում: Ինչպես «Արսենալն», այնպես էլ «Բարսան» կփորձի առանց մեծ ուժ գործադրելու հաղթանակ տանել` հաշվի առնելով առաջիկա կարեւորագույն հանդիպումը: Էնրիկեն հավանաբար կրկին հանգիստ կտա առաջատար մի քանի խաղացողների, ինչպես դա արեց «Սպորտինգի» դեմ խաղում: Այդ պատճառով էլ 1,80 գործակցով առաջարկում ենք ««Բարսելոնայի» հաղթանակ և ՏՔ 4,5 գոլ» տարբերակը:

ՊՍԺ — «Ռեյմս» 

Զոհաբերելով «Լիլլի» հետ հանդիպումը (մի քանի առաջատարներ հանգիստ էին ստացել եւ առանց նրանց թիմը տանը ոչ-ոքի խաղաց)` ի վերջո փարիզյան ակումբը հասավ իր նպատակին ու կարողացավ առաջին խաղում հաղթել «Չելսիին»: 2:1-ն այն առավելությունը չէ, որը կգոհացնի Լորան Բլանի թիմին, բայց կարեւոր էր, որ փարիզցիները առավելությամբ մեկնեին Լոնդոն:

Ինչ վերաբերում է «Ռեյմսի» դեմ առաջիկա հանդիպմանն, ապա տանտերերը կփորձեն տնային ոչ-ոքիից հետո մի նոր հաղթանակների շարք սկսել: Մինչ այդ, թիմը բոլոր մրցաշարերում 17 անընդմեջ հաղթանակ էր տարել:  «Ռեյմսը» մշտապես բաց է թողնում արտագնա խաղերում, իսկ ՊՍԺ-ն հիանալի արդյունավետությամբ է աչքի ընկնում տնային խաղերում: Հետեւաբար, կարելի է ակնկալել, որ այս խաղում ««ՊՍԺ-ի հաղթանակ ու ՏՇ 2,5 գոլ» խաղադրույքը կաշխատի:

«Աթլետիկո Մադրիդ» — «Վիլյառեալ» 

Խաղում են այս մրցաշրջանում նվազագույն հաշվով հաղթանակներ տանող թիմերը: «Աթլետիկոն» «Բարսելոնայից» կրած պարտությունից հետո կարծես ուշքի է գալիս և վերջին երկու խաղերում հաղթանակներ է տարել: «Վիլյառեալն» այս մրցաշրջանում բոլորին զարմացնում է իր խաղով: Առաջին շրջանում այս թիմերի միջեւ կայացած հանդիպմանը հաղթել է «դեղին սուզանավը»: Սակայն այստեղ ամեն ինչ այլ է. «Աթլետիկոն» Պրիմերայում առաջատար «Բարսելոնայից» ետ է մնում 6 միավորով և ձախողվելու իրավունք չունի, ինչքան էլ որ մրցակիցը «Վիլյառեալն» է. Մադրիդցիները պարտավոր են հաղթել: Հաշվի առնելով նաեւ այն, որ երկու թիմերի մասնակցությամբ խաղերում շատ գոլեր չեն գրանցվում, առաջարկում ենք խաղադրույք կատարել «Աթլետիկոյի հաղթանակ և ՏՔ 3,5 գոլ» տարբերակով:

Էքսպրես: Պարտված
Ա Սերիա, 26-րդ տուր
23:45/19 փտր
«Բոլոնյա» - «Յուվենթուս»
Անգլիայի գավաթ, 1/8 եզրափակիչ
16:45/20 փտր
«Արսենալ» - «Հալլ Սիթի»
Իսպանիայի առաջնություն, 25-րդ տուր
19:00/20 փտր
«Լաս Պալմաս» - «Բարսելոնա»
Ֆրանսիայի առաջնություն, 27-րդ տուր
20:00/20 փտր
ՊՍԺ - «Ռեյմս»
Իսպանիայի առաջնություն, 25-րդ տուր
23:45/21 փտր
«Աթլետիկո Մադրիդ» - «Վիլյառեալ»
Վերջնական
Գ.
50% խաղացող կարծում է, որ այս խաղադրույքը կհաղթի!
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 4 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ