Սուպերէքսպրեսս ուիքենդի համար. խաղում ենք 15.5 գործակցով
Այս սուպերէքսպրեսսը բավական ռիսկային է ստացվում: Ընտրել ենք միայն խաղի ելքի խաղադրույքներ:
Լոնդոնյան մեծ դերբիի շրջանակներում կհանդիպեն «Արսենալը» եւ «Չելսին»: Արսեն Վենգերի թիմը Պրեմիեր լիգայում տանը վերջին անգամ պարտվել է օգոստոսին: Գուս Հիդինկի թիմն իր հերթին վերջին հինգ խաղերում չորս ոչ-ոքի եւ մեկ հաղթանակ է գրանցել: «Էմիրեյթսում» միավոր վաստակելը չափազանց դժվար է բոլորի համար: «Չելսին» նախորդ երկու խաղերում արդյունավետ ոչ-ոքի է խաղացել («Էվերթոնի» հետ 3:3, «Վեսթ Բրոմի» հետ 2:2): Այս խաղում «զինագործները» հյուրերին դժվար թե հնարավորություն թողնեն: Կարծում ենք՝ տանտերերը հաղթանակ են տոնելու:
Արձակուրդից նոր վերադարձած Բունդեսլիգայի 18-րդ տուրում կհանդիպեն Ֆրանկֆուրտի «Այնթրախտն» ու «Վոլֆսբուրգը»: Ֆրանկֆուրտյան ակումբը «գայլերին» վերջին անգամ հաղթել է 2012-ին, որից հետո կոտրել նրանց դիմադրությունը չի ստացվում: Այս խաղում էլ նույնը անել, կարծում ենք, չի հաջողվի: Եվրագավաթային ուղեգրի համար պայքարելու համար «Վոլֆսբուրգին» միավորներ են պետք, ասել է, թե այս խաղում հյուրերը պետք է կռիվ տան հաղթանակի համար: Կարծում ենք՝ նրանք կկարողանան առավելության հասնել:
Մեր վերջին խաղը Պրիմերայից է: «Վալենսիան» հյուրընկալվելու է «Դեպորտիվոյին»: Բուքմեյքերները ֆավորիտ են համարում տանտերերին, որոնք վերջին երկու խաղերում պարտություն են կրել: Իսկ Գարի Նեւիլի թիմը նախորդ խաղն անցկացրեց գավաթի խաղարկության շրջանակներում ու հյուրընկալվելիս 3:0 հաշվով հաղթեց «Գրանադային»: Կարծում ենք՝ անգլիացու գլխավորությամբ «չղջիկներն» իրենց առաջին հաղթանակը կտանեն Պրիմերայում:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: