Սուպերէքսպրեսս Ռոբերտ Գասպարյանից. խաղում ենք 43.85 գործակցով

22:45, 28 օգս 2016
Խաղում է
Հայաստանի հանրային հեռուստաընկերության մարզական մեկնաբան, «Լրացուցիչ ժամանակ» հաղորդաշարի վարող Ռոբերտ Գասպարյանը հատուկ «Բուքմեյքերների Ռեյտինգի» ընթերցողների համար կազմել է սուպերէքսպրեսս: Ընդհանուր գործակիցը 43.85 է:

«Մանչեսթեր-Սիթի» – «Վեսթ Հեմ»

Անգլիայի առաջնության այս մրցաշրջանում թեժ է լինելու: Ինչպես ցույց են տալիս «քաղաքաբնակները», նրանք չեն պատրաստվում «Լեսթերի» պես տանել նվազագույն հաշվով հաղթանակներ ու փակվել սեփական տուգանայինում: Առաջին հանդիպումները դիտելով կարելի է ենթադրել, որ «Սիթին» պատրաստվում է յուրաքանչյուր խաղում խփել առնվազն 3 գնդակ: «Վեսթ Հեմի» հետ խաղում մենք կտեսնենք գոլառատ ֆուտբոլ` առնվազն 3 գնդակի ուղեկցությամբ:

«Բորուսիա» Մ – «Բայեր Լևերկուզեն» 

Բունդեսլիգայի ներկայացուցիչներ Մյունխենգլադբախի «Բորուսիան» ու Լևերկուզենի «Բայերն» այս մրցաշրջանում իրավունք են ստացել ներկայացնելու իրենց երկիրը եվրոպական ակումբային ամենահեղինակավոր մրցաշարում: Սակայն մինչ խմբային փուլի մեկնարկը, այս թիմերը դեռևս լրիվ զինված են մոտենալու միմյանց միջև հանդիպմանը: Այստեղ ևս բացահայտ ֆավորիտ եմ տեսնում «Բորուսիային», որն արդեն հասցրել է մտնել խաղային տոնուսի մեջ ու պետք է որ վստահ հաղթանակ տանի մրցակցի նկատմամբ:

«Ուդինեզե» — «Էմպոլի»

Կալչոյում մի տեսակ դատարկություն եմ զգում: Ուդինե քաղաքը նախորդ մրցաշրջանում հրաժեշտ տվեց Անտոնիո Դի Նատալեին: Հիմա արդեն կառուցվում է լրիվ նոր թիմ, որտեղ գուցե հնարավոր կլինի բացահայտել նոր Դի Նատալե, ով, ի դեպ, իր կարիերան սկսել է հենց «Էմպոլիում»: Այսօր այս երկու թիմերն էլ սաղմնավորման փուլում են, բայց ես նախապատվությունը կտայի «Ուդինեզեին» առնվազն այն բանի համար, որ թիմը հանդես է գալիս սեփական հարկի տակ:

«Վեսթ Բրոմվիչ» — «Միդլսբրո» 

Դարձյալ Պրեմյեր Լիգա: Իհարկե, հաճելի է նորից ուժեղագույնների խմբում տեսնել լեգենդար «Միդլսբրոյին»: Ակումբ, որն ընդամենը 10 տարի առաջ հասավ այն ժամանակ դեռևս «ՈՒԵՖԱ»-ի գավաթ կոչվող մրցաշարի եզրափակիչ: Ակումբ, որտեղ հանդես են եկել Մարկ Վիդուկան ու Գաիզկա Մենդիետան: Բայց այսօր այդ թիմից մնացել է միայն անունը, իսկ մրցակիցը «Վեսթ Բրոմվիչն» է, որը համալրված է լուրջ ֆուտբոլիստներով, և բացի դրանից այս թիմը խաղակցված է: «ՎԲ»-ի հաղթանակը կասկած չի հարուցում:

«Ֆիորենտիա»-«Կիևո» 

Իտալական ֆուտբոլի վրա ցեխ շպրտողներն այս տարի շատացան «Ռոմայի» չեմպիոնլիգյան ֆիասկոյից հետո: Սակայն վստահ եմ, որ այս մրցաշրջանը զարմացնելու է իր դիտարժանությամբ ու հետաքրքրությամբ: Բացի դրանից, այս տարի տեսնելու ենք գոլառատ ֆուտբոլ ու ակնկալելու ենք երբեմնի դրոշակակիր թիմերի վերածնունդը: «Ֆիորենտինան» Բատիգոլի ժամանակ եղել է հզոր թիմ, «Կիևոն» 2002-ին պայքարում էր մեդալների համար: Այս թիմերի միջև խաղում ակնկալում եմ շատ գոլեր: Առնվազն 2.5-ից շատ:

Էքսպրես: Պարտված
ԱՊԼ, 3-րդ տուր
19:00/28 օգս
«Ման. Սիթի» - «Վեսթ Հեմ»
Բունդեսլիգա, 1-ին տուր
20:30/27 օգս
«Բորուսիա» Մ. – «Բայեր Լևերկուզեն»
Ա Սերիա, 2-րդ տուր
22:45/28 օգս
«Ուդինեզե» - «Էմպոլի»
ԱՊԼ, 3-րդ տուր
16:30/28 օգս
«Վեսթ Բրոմվիչ» - «Միդլսբրո»
Ա Սերիա, 2-րդ տուր
22:45/28 օգս
«Ֆիորենտիա»-«Կիևո»
Վերջնական
Գ.
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 2 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ