Սուպերէքսպրես ուիքենդի համար. Խաղում ենք 13.0 գործակցով

22:30, 08 նյմ 2015
Հերթական սուպերէքսպրեսը «Բուքմեյկերների Ռեյտինգի» կողմից կազմված է չորս խաղից, որոնք կկայանան առաջիկա հանգստյան օրերին: «Չելսին» կհյուրընկալվի «Սթոքին», «Յուվենթուսը»` «Էմպոլիին», «Բարսելոնան» «Նոու Կամպում» կընդունի «Վիլյառեալին», եւ Եվրոպա լիգայի գործող գավաթակիր «Սեւիլիան» կհյուրընկալի «Ռեալին»: Ընդհանուր գործակիցը կազմել է 13.0:

Լոնդոնի «Չելսին» բոլորովին վերջերս «Բրիտանիա» ստադիոնում «Սթոքին» հանդիպել էր Անգլիայի Լիգայի գավաթի խաղարկությունում եւ պարտվել 11-մետրանոցներով:

Կարծում եմ՝ եկել է փոխհատուցման ժամանակը: Կիեւի «Դինամոյի» հետ ՉԼ-ի խաղը ցույց տվեց, որ Ժոզե Մոուրինյոյի տղաները պատրաստ են ակումբի պատվի, իրենց մարզչի համար պայքարել մինչեւ վերջ:

Այստեղ ընտրում եմ հյուրերի հաղթանակը: Չեմ մտածում, որ Մոուրինյոն կշարունակի ձախողվել:

Եթե խոսք գնաց «Չելսիի» մասին, չի կարելի մոռանալ նաեւ «Յուվենթուսին», որը արտագնա հանդիպում կանցկացնի «Էմպոլիի» հետ: Թուրինյան ակումբը ձախողեց մրցաշրջանի մեկնարկը, բայց կամաց-կամաց վեր է բարձրանում մրցաշարային աղյուսակում: Հարգելով տոսկանական թիմին՝ պետք է խոստովանել սակայն, որ «Էմպոլին» «Յուվեի» համար լուրջ մրցակից չէ: Մասիմիլիանո Ալեգրիի թիմի հաղթանակն այս խաղում կասկած չի հարուցում:

«Բարսելոնան» մի փոքր բարելավել է իրավիճակը պաշտպանությունում: Կատալոնացիները գոլ բաց չեն թողել վերջին երկու խաղերում, ինչը հազվադեպ երեւույթ է այս մրցաշրջանում: Չեմ կարծում, որ «Վիլյառեալի» դեմ առաջիկա խաղում Լուիս Էնրիկեի թիմը կկարողանա անառիկ պահել սեփական դարպասը:

Մարսելինո Գարսիա Տորալի թիմը հիանալի վիճակում է, արդյունավետ խաղում է գրեթե բոլոր հանդիպումներում: Հաշվի առնելով այն, որ Մասկերանոն եւ Ռակիտիչը առաջիկա խաղը բաց կթողնեն, Կլաուդիո Բրավոյի համար հեշտ չի լինի անառիկ պահել իր դարպասը: Այդ պատճառով էլ լավագույն տարբերակը կլինի երկու թիմերի գոլ խփելու վրա խաղադրույք կատարելը:

Մադրիդի «Ռեալին» բարդ փորձություն է սպասվում: «Ռամոս Սանչես Պիսխուանում»: Ճիշտ է, արդեն կկարողանան խաղալ Գարեթ Բեյլն ու Խամես Ռոդրիգեսը, բայց միեւնույն ժամանակ վնասվածք է ստացել Մարսելոն, ով հիանալի մրցաշրջան է անցկացնում:

Տանտերերը, իրենց հերթին, շատ անկայուն ֆուտբոլ են ցուցադրում: Ունայ Էմերիի թիմը վերջին երկու խաղերում պարտություն է կրել: Եթե դրան էլ ավելացնենք այն փաստը, որ անդալուզցիների դեմ վերջին երեք խաղերում «սերուցքայինները» հաղթել են, խփելով 7 գոլ, ապա ստեղծված պատկերը խոսում է Ռաֆա Բենիտեսի օգտին:

Պաշտպանությունում «Սեւիլիան» չի փայլում, հարձակվելիս էլ չի կարողանա լուրջ խնդիրներ առաջարկել «Ռեալին»: Այդ պատճառով էլ ընտրում եմ «Ռեալի» հաղթանակը:

Էքսպրես: Պարտված
ԱՊԼ, 12-րդ տուր
20:30/7 նյմ
«Սթոք Սիթի» - «Չելսի»
Ա Սերիա, 12-րդ տուր
17:00/8 նյմ
«Էմպոլի» - «Յուվենթուս»
Լա լիգա, 11-րդ տուր
18:00/8 նյմ
«Բարսելոնա» - «Վիլյառեալ»
Լա լիգա, 11-րդ տուր
22:30/8 նյմ
«Սեւիլիա» - «Ռեալ Մադրիդ»
Վերջնական
Գ.
53% խաղացող կարծում է, որ այս խաղադրույքը կհաղթի!
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 34 մարդ
Կհաղթի՛ 53%
Չի՛ հաղթի 47%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ