Էքսպրես խաղադրույք՝ 5,60 գործակցով

22:00, 07 հլս 2022
«Բուքմեյքերների ռեյտինգն» էքսպրես խաղադրույք է կազմել տարբեր մրցաշարերի հանդիպումների վերաբերյալ: 3 խաղերի ընդհանուր գործակիցը կազմում է 5,63։

«Սոչի» – ԲԿՄԱ

«Սոչին» վատ հանդես չի գալիս Պարի Պրեմյեր գավաթի խաղարկությունում: Թիմը ոչ-ոքի է խաղացել «Զենիթի» և «Պարի Նիժնի Նովգորոդի» հետ: Չնայած մարզչական փոփոխությանը՝ թիմը լավ վիճակում է: Նույնը չես ասի ԲԿՄԱ-ի մասին: «Սոչիի» նախկին գլխավոր մարզիչ Վլադիմիր Ֆեդոտովը դեռ նոր է սկսել աշխատանքը: Նրա թիմը «չոր» հաշվով պարտվեց «Զենիթին» (0:3) և «Նիժնի Նովգորոդին» (0:2):

Իմ կարծիքով՝ բանակայիններին դժվար կլինի արդյունքի հասնել այս մրցավեճում:

Ընտրում եմ «Սոչին» չի պարտվի խաղադրույքը:

«Ալաշկերտ» – «Համրուն»

Երկու թիմերն էլ մայիսից չեն խաղացել: Ընդ որում, եթե «Ալաշկերտը» մրցաշրջանն ավարտել է մայիսի 28-ին, ապա մրցակիցը վերջին հանդիպումն անցկացրել է մայիսի 7-ին:

Կարծում եմ՝ դաշտի տերերը հաջողության կհասնեն: Քանի որ, «Ալաշկերտը» եվրագավաթային նախորդ արշավանքում վատ տպավորություն չթողեց՝ ոչ-ոքիներ «Ռեյնջերսի» ու «Մաքաբիի» հետ, նվազագույն հաշվով պարտություն «Շերիֆից»: Երևանյան թիմի մրցակիցը նման փորձ չունի:

Դաշտի տերերը կհաղթեն, բայց շատ գոլեր չենք տեսնի: Ընտրում եմ «Ալաշկերտի» հաղթանակ և խաղի գոլերի տոտալը 3.5-ից քիչ խաղադրույքը:

«Դինամո Մինսկ» – «Դեչիչ»

Մինսկի «Դինամոն» ներքին առաջնությունում նոր է պարտություն կրել: Զարմանալի է, որ բելառուսական թիմը ֆավորիտ է համարվում: Ընդհանրապես, բելառուսական թիմերը եվրագավաթային նախորդ մրցաշրջանում տպավորություն չթողեցին: Նույնիսկ «Շախտյորն» ու ԲԱՏԷ-ն ոչինչ չարեցին: Իմ կարծիքով՝ հյուրերը հաստատ չեն պարտվի խոշոր հաշվով: Հետևաբար, ընտրում եմ «Դեչիչի» (+1.5) ֆորա խաղադրույքը:

«Գոլերի Լիգա» ու շահումային «գոլեր խփելու» հնարավորություն: Նոր ակցիա Vbet.am-ից

Անվճար Սպորտ մրցաշար՝ TotoGaming-ից

Էքսպրես: Հաղթած
Ընկերական խաղ
21:00/7 հլս
«Սոչի» - ԲԿՄԱ
Կոնֆերենցիաների լիգա
19:00/7 հլս
«Ալաշկերտ» - «Համրուն»
Կոնֆերենցիաների լիգա
22:00/7 հլս
«Դինամո Մինսկ» - «Դեչիչ»
Վերջնական
Գ.
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ