Սուպերէքսպրես՝ NBA-ի հանդիպումների վերաբերյալ

06:00, 04 փտր 2022
«Բուքմեյքերների ռեյտինգը» էքսպրես խաղադրույք է կազմել Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական տուրի հանդիպումների վերաբերյալ։ 3 խաղերի ընդհանուր գործակիցը կազմում է 7.37:

«Դեթրոիտ» – «Մինեսոտա» 

«Պիստոնսը» վերջին 15 խաղերի կտրվածքով պաշտպանության վարկանիշով 25-րդն է Լիգայում։ Ընդ որում, «Մինեսոտան» հարձակման առումով առաջատարն է։  

Առաջարկում եմ ընտրել «Մինեսոտայի» միավորների տոտալը 116.5-ից շատ խաղադրույքը։ Այստեղ կարող են կասկածներ առաջանալ, քանի որ «Մինեսոտան» չորեքշաբթի գիշերը հանդիպում է անցկացրել։ Սակայն, որքան էլ որ տարօրինակ է, թիմը հիանալի արդյունք է ցույց տալիս՝ արտագնա խաղերում միջինը 122.7 միավոր։ Իսկ մեկ օր հանգստանալուց հետո կկարողանա ապահովել վերը նշված տոտալը։ 

 «Գոլդեն Սթեյթ» – «Սակրամենտո» 

Սթիվ Կերի թիմը խաղալու է ոչ լրիվ կազմով։ Խաղահրապարակ դուրս չեն գա Կարին, Ուիգինսը, Բյելիցան, Իգուդալան և Պորտերը։ Ստացվում է այնպես, որ Թոմփսոնի գլխավորությամբ խաղալու են երիտասարդները։ 

Այդ պատճառով էլ կընտրեմ հյուրերի տոտալը։ «Սակրամենտոն» սարսափելի է՝ թե՛ պաշտպանությունում, թե՛ հարձակման գծում։ 

Այս դիմակայության համար առաջարկում եմ «Սակրամենտոյի» միավորների տոտալը 104.5-ից քիչ խաղադրույքը։ 

 «Ատլանտա» – «Ֆինիքս» 

 Այստեղ հանդիպելու են հարձակման հրաշալի գիծ ունեցող երկու թիմեր։ Եթե նայենք վերջին 15 հանդիպումներին, ապա «Ֆինիքսը» միջինը մեկ խաղում վաստակած միավորներով երրորդ տեղում է, իսկ «Ատլանտան» վեցերորդն է այդ ցուցանիշով։ Տնային խաղերում «Ատլանտան» հարձակման վարկանիշով 7-րդն է։ «Ֆինիքսն» արտագնա խաղերում լիգայում հարձակման վարկանիշով լավագույնն է (120)։ 

Այստեղ կարելի է ընտրել ինչպես խաղի ընդհանուր տոտալը 223.5-ից շատ, այնպես էլ հյուրերի անհատական տոտալը 114.5-ից շատ խաղադրույքը։ 

Սակայն պետք է հաշվի առնել նաև այն փաստը, որ «Ատլանտայի» առաջատար Թրեյ Յանգը չի մասնակցել նախորդ հանդիպմանը և հնարավոր է նաև բաց թողնի «Ֆինիքսի» հետ մրցավեճը։ Առանց նրա կողմերի արդյունավետությունը կնվազի։ Նախորդ անգամ առանց Յանգի գրանցվեց ընդամենը 206 միավոր։ Այդ պատճառով էլ կընտրեմ «Ֆինիքսը» կհաղթի և խաղի միավորների տոտալը 213.5-ից շատ խաղադրույքը։ 

Էքսպրես: Պարտված
NBA
03:00/4 փտր
«Դեթրոիտ» - «Մինեսոտա»
NBA
06:00/4 փտր
«Գոլդեն Սթեյթ» - «Սակրամենտո»
NBA
03:00/4 փտր
«Ատլանտա» - «Ֆինիքս»
Վերջնական
Գ.
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ