Էքսպրես խաղադրույք՝ Չեմպիոնների լիգայի հանդիպումների վերաբերյալ

23:00, 04 հկտ 2022
«Բուքմեյքերների ռեյտինգն» էքսպրես խաղադրույք է կազմել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի հանդիպումների վերաբերյալ:3 խաղերի ընդհանուր գործակիցը կազմում է 6,33։

«Լիվերպուլ» – «Գլազգո Ռեյնջերս»

«Լիվերպուլն» աշխարհի ուժեղագույն ակումբներից մեկն է: Բայց Կլոպի թիմի արդյունքները միջին եվրոպական թիմի արդյունքներ են: Կարմիրները քիչ են պարտվում, թոփերի համար խնդիրներ են առաջացնում, հիմնականում ոչ-ոքի են խաղում, սակայն գրեթե չեն հաղթում: Պրեմիեր լիգայում «Լիվերպուլը» կրկին չհաղթեց՝ 3:3 ավարտելով «Բրայթոնի» հետ հանդիպումը: Չեմպիոնների լիգայում էլ անգլիական գրանդը պարտվեց «Նապոլիին» և հազիվ հաղթեց «Այաքսին»:

«Ռեյնջերսը» Չեմպիոնների լիգան ավելի վատ մեկնարկեց՝ 2 պարտություն ընդհանուր 0:7 հաշվով: Շոտլանդիայի առաջնությունում ռեյնջերները սեպտեմբերին 0:4 հաշվով պարտվեցին գլխավոր մրցակից «Սելթիկին»:

Այս մրցավեճի համար ընտրում եմ 2 թիմերը գոլ կխփեն խաղադրույքը:

 «Ինտեր» — «Բարսելոնա»

«Ներաձուրին» միայն Չեմպիոնների լիգայում չէ, որ վատ տեսք ունի: Միլանյան գրանդը տապալում է նաև Իտալիայի առաջնությունը:

Թիմը 2 անընդմեջ պարտություն է կրել Ա սերիայում: Նախօրեին Ինձագիի տղաները սկզբունքային մրցավեճում պարտվեցին «Ռոմային»: Չեմպիոնների լիգան «Ինտերը» սկսեց «Բավարիայից» պարտությամբ, իսկ հետո հաջողվեց հաղթել «Վիկտորիային»:

«Բարսան» նույնպես չեխերի հետ խնդիրներ չունեցավ, բայց տուժեց «Բավարիայից»: Բայց ներքին առաջնությունում կատալոնացիները վատ չեն ընթանում՝ 6 հաղթանակ և մեկ ոչ-ոքի: Ճի՛շտ է, նախորդ տուրում «Բարսան» ոչ-ոքիից փրկվեց Ռոբերտ Լեվանդովսու գոլի շնորհիվ: Իմ կարծիքով՝ հանդիպումը գոլառատ կստացվի:

«Ինտերը» վառ ֆուտբոլ է խաղում: Չնայած, միշտ չէ, որ իրացնում է ստեղծած պահերը: «Բարսան» նույնպես չի փակվելու «Ջուզեպե Մեացայում»:

Մրցակիցների միջև կայացած վերջին 3 հանդիպումներն անցել են գոլառատ պայքարում: Ընտրում եմ 2 թիմերը գոլ կխփեն խաղադրույքը:

«Այաքս» — «Նապոլի»

«Այաքսը» տանը միջինը մեկ խաղում 4 գոլ է խփում: Այդ թվում և Չեմպիոնների լիգայում, որտեղ հոլանդական թիմը 4:0 հաշվով հաղթեց «Ռեյնջերսին»:

«Նապոլին» էլ արտագնա խաղերում ձգտում է հետ չմնալ: Ենթադրում եմ, որ տանտերերն առաջին րոպեներից նետվելու են առաջ ու փորձելու են արագ գոլ խփել:

«Նապոլին» այն թիմերից չէ, որը նստում է պաշտպանությունում: Նույնիսկ առանց Օսիմհենի թիմը շատ հզոր տեսք ունի: «Տորինոյի» նման ամուր պաշտպանություն ունեցող թիմին 3 գոլ խփելն այնքան էլ հեշտ գործ չէ: Սպալետին հիանալի է գործում հակագրոհների ժամանակ:

Ընտրում եմ խաղի գոլերի տոտալը 3-ից շատ խաղադրույքը:

Էքսպրես: Պարտված
Չեմպիոնների լիգա
23:00/4 հկտ
«Լիվերպուլ» – «Ռեյնջերս»
Չեմպիոնների լիգա
23:00/4 հկտ
«Ինտեր» - «Բարսելոնա»
Չեմպիոնների լիգա
23:00/4 հկտ
«Այաքս» - «Նապոլի»
Վերջնական
Գ.
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ