Սուպերէքսպրես՝ 8․66 գործակցով
Շվեդիա – Ավստրիա
Շվեդիայի հավաքականն ընտրական փուլի 4 խաղերում ընդամենը 2 հաղթանակ է տարել։ Թիմը պարտվել է Բելգիային և Ավստրիային։ Վերջին 10 խաղերից 6-ը գոլառատ են եղել, իսկ 4-ում թիմերը փոխանակվել են գոլերով։ Շվեդիայի հավաքականը հաղթել է վերջին 6 տնային խաղերից 5-ում, իսկ 1-ից ավելի գոլ նշված ընթացքում խփել է 7 խաղերում։
Ավստրիայի հանդիպումներն այդքան էլ գոլառատ չեն։ Վերջին 10 խաղերից 7-ում աշխատել է խաղի գոլերի տոտալը 2․5-ից քիչ խաղադրույքը։ Շվեդիայի հետ կայացած վերջին 2 խաղերում թիմը հաղթել է 2։0 հաշվով։ Վերջին 5 արտագնա խաղերում Ռալֆ Ռանգնիկի գլխավորած թիմը 2 հաղթանակ է տարել։
Ընտրում եմ խաղի գոլերի տոտալը 2․5-ից քիչ խաղադրույքը՝ 1․75 գործակցով։
Նորվեգիա – Վրաստան
Նորվեգիայի հավաքականը հաղթել է ընտրական փուլի 4 խաղերից մեկում։ Թիմի հանդիպումները հիմնականում գոլառատ են լինում։ Խաղի գոլերի տոտալը 2․5-ից շատ և 2 թիմերը գոլ կխփեն խաղադրույքներն աշխատել են 7-ական անգամ։ Նախորդ ընկերական խաղում Նորվեգիան հաղթել էր 6։0 հաշվով։ Վերջին 10 տնային խաղերում նորվեգացիները 2 պարտություն են կրել։
Վրաստան լավ էր սկսել ընտրական փուլը, բայց ձախողեց վերջին 2 խաղերը։ Թիմը 0։2 հաշվով պարտվեց «Շոտլանդիյաին» և 1։7՝ Իսպանիային։ Վերջին 10 խաղերում վրացիները 17 գոլ են խփել։ Նորվեգիայի հետ կայացած առաջին խաղն ավարտվել է 1։1 հաշվով։
Ընտրում եմ 2 թիմերը գոլ կխփեն խաղադրույք՝ 2․50 գործակցով։
Ռումինիա – Կոսովո
Ռումինիայի վերջին 10 խաղերից 6-ում աշխատել են խաղի գոլերի տոտալը 2․5-ից շատ և 2 թիմերը գոլ կխփեն խաղադրույքները։ Թիմն ընդամենը 3 անգամ է 1-ից ավելի գոլ բաց թողել նշված ժամանակահատվածում։ Նոր գլխավոր մարզչի հետ ռումինացիները 3 հաղթանակ են տարել։
Կոսովոյի հավաքականը 5 տուրից հետո 4 միավոր ունի։ Վերջին 10 խաղերից 8-ում աշխատել է 2 թիմերը գոլ կխփեն խաղադրույքը։ Ռումինիայի հետ առաջին շրջանի խաղն ավարտվել է 0։0 հաշվով։
Ընտրում եմ 2 թիմերը գոլ կխփեն խաղադրույքը՝ 1․98 գործակցով։
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: