Սուպերէքսպրես՝ 8․13 գործակցով
«Բարսելոնա» – «Սելտա»
«Բարսելոնայի» վերջին 10 խաղերից 8-ը գոլառատ են եղել, իսկ 5-ում թիմերը փոխանակվել են գոլերով։ Կատալոնական ակումբը 5 տուրից հետո վաստակել է 13 միավոր։ Միմյանց միջև կայացած վերջին 10 խաղերում «Բարսելոնան» հաղթել է 5, իսկ «Սելտան»՝ 3 անգամ”
«Սելտան» շատ վատ է սկսել մրցաշրջանը՝ 5 խաղում վաստակելով ընդամենը 4 միավոր։ Վերջին 10 խաղերում 3-ական անգամ աշխատել են խաղի գոլերի տոտալը 2․5-ից քիչ և 2 թիմերը գոլ կխփեն — ոչ խաղադրույքները։ «Բարսելոնայի» հետ կայացած վերջին 10 խաղերից 7-ը գոլառատ են եղել։
Ընտրում եմ խաղի գոլերի տոտալը 3-ից շատ խաղադրույքը՝ 1․82 գործակցով։
«Ռեալ Սոսյեդադ» – «Խետաֆե»
«Ռեալ Սոսյեդադի» վերջին 10 խաղերից 8-ում աշխատել է 2 թիմերը գոլ կխփեն խաղադրույքը, բայց նշված ընթացքում գոլառատ են եղել միայն խաղերի կեսը։ Թիմը վերջին 10 խաղերում 4 հաղթանակ է տարել, իսկ տնային հանդիպումներում անպարտելի է այս տարվա փետրվարից։
«Խետաֆեի» հետ վերջին 10 խաղերում «Ռեալ Սոսյեդադն» ընդամենը 3 անգամ է 1-ից ավելի գոլ խփել։ «Խետաֆեն» լավ է հանդես գալիս բասկյան թիմի հետ խաղերում և հաղթել է վերջին 10 հանդիպումներից 4-ում։
Ընտրում եմ «Խետաֆեն» չի պարտվի (X2) խաղադրույքը՝ 2․35 գործակցով։
«Աթլետիկո» – «Ռեալ»
Վերջին շրջանում «Աթլետիկոն» վատ է հանդես գալիս «Ռեալի» հետ խաղերում։ Կայացած վերջին 10 խաղերում Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմն ընդամենը 1 հաղթանակ է տարել։ Տնային վերջին 12 խաղերում «Աթլետիկոն» 11 հաղթանակ է տարել։ Ընթացիկ մրցաշրջանում թիմը 4 խաղում 7 միավոր է վաստակել։
Մադրիդի «Ռեալը» հիանալի է սկսել մրցաշրջանը և արժանիորեն գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ 5 խաղից հետո հավաքած 15 միավորով։ Հյուրընկալվելիս թիմը հաղթել է «Ալմերիային», «Սելտային» և «Աթլետիկին»։
«Վանդա Մետրոպոլիտանոյում» կայացած վերջին 4 խաղերում «Ռեալը» հաղթել է միայն 1 անգամ։
Ընտրում եմ «Ռեալի» ֆորա (0) խաղադրույքը՝ 1․90 գործակցով։
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: