Ազգերի լիգա․ Սուպերէքսպրես՝ 7․93 գործակով
Նիդերլանդներ – Ուելս
Նիդերլանդների հավաքականն այս մրցաշարում հարձակողական ֆուտբոլ է ցուցադրում և թիմի խաղերը միշտ գոլառատ են լինում։ Վերջին 10 խաղից 7-ում աշխատել է 2 թիմերը գոլ կխփեն խաղադրույքը։
Այս մրցաշարում Ուելսի հավաքականի բոլոր խաղերում ևս 2 թիմերն էլ գոլ են խփել։ Միայն ԱԱ-ի ընտրական փուլի փլեյ-օֆֆի եզրափակիչում էր, որ բրիտանացիները հաղթեցին Ուկրաինային 1։0 հաշվով։ Բացի այդ, Ուելսի հավաքականը 10 անընդմեջ խաղերում գոլ է խփել։
Ընտրում եմ 2 թիմերը գոլ կխփեն խաղադրույքը՝ 2․11 գործակցով։
Անգլիա – Հունգարիա
Անգլիացիները անհաջող հանդես եկան առաջին շրջանում։ Թիմը հաղթանակ չի տարել և ընդամենը 1 գոլ է խփել, ինչպես նաև պարտվել է խմբի ամենաթույլ հավաքականին՝ Հունգարիային։
Հունգարիան, ընդհակառակը, շատ լավ խաղ է ցուցադրել ու տպավորիչ արդյունք գրանցել։ Թիմը բոլոր խաղերում գոլ է խփել և խմբում 2-րդ տեղում է։
Կարծում եմ, որ այս խաղում շատ գոլեր չենք տեսնի։ Ընտրում եմ խաղի գոլերի տոտալը 2․5-ից քիչ խաղադրույքը՝ 2․10 գործակցով։
Լեհաստան – Բելգիա
Լեհաստանն ընթացիկ խաղարկության բոլոր հանդիպումներում գոլ է խփել։ Բացի այդ, վերջին 10 խաղերից 7-ում աշխատել է 2 թիմերը գոլ կխփեն խաղադրույքը։
Բելգիան 2018 թվականի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչից հետո (0:1) կայացած բոլոր խաղերում գոլ է խփել։ Վերջին 10 խաղերից 8-ում թիմը չի կարողացել անառիկ պահել սեփական դարպասը։ Առաջին շրջանում կայացած խաղում բելգիացիները 6։1 հաշվով ջախջախել էին լեհերին։
Ընտրում եմ 2 թիմերը գոլ կխփեն խաղադրույքը՝ 1․79 գործակցով։
«Գոլերի Լիգա» ու շահումային «գոլեր խփելու» հնարավորություն: Նոր ակցիա Vbet.am-ից
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: