ՉԼ․ Սուպերէքսպրես՝ 7․60 գործակցով
«ՊՍՎ Էյնդհովեն» – «Ռեյնջերս»
ՊՍՎ-ի վերջին հանդիպումները գոլառատ են եղել։ 7 խաղում նվազագույնը 3 գոլ է գրանցվել։ Նույնքան խաղում աշխատել է նաև 2 թիմերը գոլ կխփեն խաղադրույքը։ Վերջին 10 հանդիպումներից 8-ում հոլանդական թիմը 1-ից ավելի գոլ է խփել։ Նշված ժամանակահատվածում թիմը 3 «չոր» խաղ է անցկացրել։
Այս թիմերի միջև կայացած առաջին հանդիպումն ավարտվել է 2։2 հաշվով։ Տնային վերջին 10 խաղերից միայն 3-ում ՊՍՎ-ն չի կարողացել 3 գոլ խփել։
«Ռեյնջերսը» Շոտլանդիայի առաջնությունում զիջում է «Սելթիկին», բայց Չեմպիոնների լիգայի խմբային փուլ դուրս գալը կծածկի ներքին ասպարեզում առաջացած խնդիրները։ Շոտլանդական թիմի վերջին 10 խաղերից 7-ում նվազագույնը 3 գոլ է գրանցվել։ Պաշտոնական վերջին 10 խաղերում «Ռեյնջերսը» միայն 1 պարտություն է կրել։
Ընտրում եմ խաղի գոլերի տոտալը 3-ից շատ խաղադրույքը՝ 1․93 գործակցով։
«Պանատինաիկոս» – «Բրագա»
«Պանատինաիկոսը» հաղթել է Հունաստանի առաջնության առաջին տուրի խաղում և մեծ դժվարությամբ դուրս եկել Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլ։ Նախ՝ թիմը հաղթել է «Դնեպր 1»-ին, իսկ հետո առավելության հասել ֆրանսիական «Մարսելի» նկատմամբ։ Տնային վերջին 15 խաղերում հունական թիմը միայն 1 պարտություն է կրել։ Վերջին 10 խաղերում թիմը միայն 3 անգամ է կարողացել 1-ից ավելի գոլ խփել։
«Բրագան» 3 միավոր է վաստակել Պորտուգալիայի առաջնության 2 խաղերում, բայց Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանում լավ արդյունքներ է գրանցել։ Արտագնա վերջին 10 խաղերից 6-ում «Բրագան» հաղթել է։
Ընտրում եմ «Բրագայի» ֆորա (0) խաղադրույքը՝ 2․02 գործակցով։
«Յանգ Բոյզ» – «Մաքաբի»
«Յանգ Բոյզը» նոր մրցաշրջանում դեռ պարտություն չի կրել՝ 2 հաղթանակ և 1 ոչ-ոքի։ Վերջին 10 խաղերից 7-ում թիմը 1-ից ավելի գոլ է խփել։ 8 անընդմեջ խաղերում Շվեյցարիան ներկայացնող թիմը պարտություն չի կրել։
«Յանգ Բոյզի» ֆուտբոլիստները գոլ են խփել վերջին 10 խաղերից 8-ի 2-րդ կեսերում։
«Մաքաբին» նոր մարզչի հետ գոլառատ հանդիպումներ է անցկացնում։ Վերջին 6 խաղերից 4-ում աշխատել են 2 թիմերը գոլ կխփեն և խաղի գոլերի տոտալը 2․5-ից շատ խաղադրույքները։ Հայֆան ներկայացնող թիմը 5 հաղթանակ է տարել արտագնա վերջին 10 խաղերում և այդ ընթացքում խփել 18 գոլ։
Իսրայելական թիմը հաղթել է վերջին 10 պաշտոնական խաղերից 8-ում։
Ընտրում եմ 2-րդ խաղակեսի գոլերի տոտալը 1․5-ից շատ խաղադրույքը՝ 1․95 գործակցով։
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: