Սուպերէքսպրես՝ 6․67 գործակցով
«Նյուքասլ» – «Տոտենհեմ»
«Նյուքասլը» խոշոր հաշվով պարտվել է «Ասթոն Վիլային», բայց տնային հանդիպումներում լավ արդյունքներ է գրանցել․ 8 հաղթանակ, 5 ոչ-ոքի և 1 պարտություն։ Տնային խաղերում թիմը միջինը մեկ խաղում 1․6 գոլ է խփում։
«Տոտենհեմը» հյուրընկալվելիս լավ հանդես չի գալիս․ 5-ական հաղթանակ, ոչ -ոքի և պարտություն։ Վերջին անգամ թիմը հյուրընկալվելիս հաղթել է հունվարին։ Լոնդոնյան թիմը հյուրընկալվելիս միջինը մեկ խաղում 1․6 գոլ է բաց թողնում։
Ընտրում եմ «Նյուքասլի» գոլերի տոտալը 1․5-ից շատ խաղադրույքը՝ 1․87 գործակցով։
«Բարսելոնա» – «Աթլետիկո»
«Բարսելոնան» գոլ չի խփել վերջին 3 խաղերում։ Թիմը շարունակում է փայլուն գործել պաշտպանությունում՝ հատկապես տնային խաղերում, որտեղ վերջին 14 հանդիպումներում ընդամենը 2 գոլ է բաց թողել։
«Աթլետիկոն» լավ մարզավիճակում է։ Թիմը վերջին 5 խաղերում 9 գոլ է խփել, բայց արտագնա հանդիպումները հիմնականում գոլառատ չեն լինում։
Ընտրում եմ խաղի գոլերի տոտալը 2․5-ից քիչ խաղադրույքը՝ 1․74 գործակցով։
«Յուվենտուս» – «Նապոլի»
«Յուվենտուսը» պարտվել է վերջին 2 խաղերում, բայց դուրս է եկել Եվրոպա լիգայի կիսաեզրափակիչ։ Թիմին վերադարձրել են հանված 15 միավորը։
«Նապոլին» ճգնաժամի մեջ է։ Թիմը քիչ է գոլեր խփում և դուրս է մնացել Չեմպիոնների լիգայից։
Իմ կարծիքով՝ տանտերերն այս խաղում հաջողության հասնելու ավելի մեծ շանսեր ունեն։ Ընտրում եմ «Յուվենտուսը» չի պարտվի և խաղի գոլերի տոտալը 1․5-ից շատ խաղադրույքը՝ 2․05 գործակցով։
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: