Սուպերէքսպրես՝ 10․43 գործակցով
Իսրայել – Անգլիա (Մ-21)
Եվրոպայի մինչև 21 տարեկանների այս առաջնությունում Իսրայելը հաղթել է 4 խաղից միայն 1-ում (Չեխիային՝ 82-րդ րոպեին խփած գոլի շնորհիվ)։ Վրաստանի հետ խաղում թիմն անցավ հաջորդ փուլ՝ հաղթելով հետխաղային 11 մետրանոց հարվածաշարում։ Խմբային փուլում Իսրայելի հավաքականը 0։2 հաշվով պարտվել է Անգլիային։
Նոր մարզչի գլխավորությամբ անցկացրած վերջին 8 խաղերում Իսրայելի հավաքականը 1-ին կեսերում 4 գոլ է խփել և բաց թողել 2-ը։
Անգլիան հաղթել է վերջին 10 խաղերից 7-ի 1-ին կեսերում։ Դրանցից 3-ը եղել են այս Եվրոյի ժամանակ (Պորտուգալիայի, Իսրայելի և Գերմանիայի հետ խաղերում)։ Անգլիացիները հիանալի են անցկացրել ընտրական փուլն ու եզրափակիչ փուլի 4 հանդիպումները։
Ընտրում եմ 1-ին կեսում Անգլիան կհաղթի խաղադրույքը՝ 1․93 գործակցով։
Իսպանիա – Ուկրաինա (Մ-21)
Իսպանիան միայն լրացուցիչ ժամանակում կարողացավ հաղթել Շվեյցարիային և կիսաեզրափակիչի ուղեգիր նվաճել։ Ուկրաինայի հետ իսպանացիները հանդիպել են խմբային փուլում (2:2)։ Իսպանիայի հավաքականը 3։0 հաշվով հաղթել է Ռումինիային և 1։0 հաշվով առավելության հասել Խորվաթիայի նկատմամբ։ Իսպանացիներ խփել են 7 և բաց թողել 3 գոլ։
Ուկրաինայի հավաքականն այս մրցաշարի սենսացիան է։ Բայց պետք է նշել, որ Ուկրաինայի Մ-20 հավաքականը 2019 թվականին Ալեքսանդր Պետրակովի գլխավորությամբ դարձել է աշխարհի չեմպիոն՝ եզրափակիչում հաղթելով Հարավային Կորեայի հավաքականին։
Այս մրցաշարում ուկրաինացիներն արդեն 9 գոլ են խփել և բաց թողել 3-ը։
Ընտրում եմ խաղի գոլերի տոտալը 3-ից շատ խաղադրույքը՝ 2․35 գործակցով։
Կանադա – Կուբա
Կանադան Կատարում կայացած ԱԱ-2022-ում ձախողվելուց հետո չի տպավորում իր խաղով նաև ԿՈՆԿԱԿԱՖԻ Ոսկե գավաթի խաղարկությունում։ Այս պահին թիմը 2 միավորով զբաղեցնում է խմբում 3-րդ տեղը։ Վերջին 10 խաղերում Կանադան 2-ից ավելի գոլ չի խփել։ Անհասկանալի է, թե ինչ է կատարվում այս հավաքականի հետ։
Կուբան պարտվել է այս մրցաշարում անցկացրած 2 խաղերում և կորցել փլեյ-օֆֆ դուրս գալու շանսերը։ Այնուամենայնիվ, թիմը կփորձի պայքարել Կանադայի հետ խաղում։ Վերջին 10 խաղերում Կուբայի հավաքականը պարտվել է 7 անգամ։
Ընտրում եմ Կանադայի գոլերի տոտալը 2․5-ից քիչ խաղադրույքը՝ 2․30 գործակցով։
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: