ՉԼ․ Սուպերէքսպրես՝ 10․34 գործակցով
ԲԱՏԷ – «Արիս Լիմասոլ»
«Արիսն» առաջին խաղում 6։2 հաշվով ջախջախել էր ԲԱՏԷ-ին։ Իհարկե, Բելառուսը ներկայացնող թիմի համար շատ դժվար կլինի պատասխան խաղում, հատկապես, որ տնային հանդիպումները թիմն անցկացնում է չեզոք դաշտում։ ԲԱՏԷ-ն կարող է լավ սկսել հանդիպումը և հաղթել առաջին կեսում։ Մրցակիցը մոտիվացված չի լինի։
«Արիսը» հիանալի մցրաշրջան է անցկացրել՝ դառնալով Կիպրոսի չեմպիոն։ Թիմը 3 միավորով առաջ է անցել ԱՊՕԷԼ-ից։ Չեմպիոնների լիգայում թիմը պայքարն սկսել է 2-րդ փուլից և գրեթե ապահովել է տեղը հաջորդ փուլում։ Անկասկած, սա հիանալի արդյունք է եվրագավաթային առաջին մրցաշրջանի համար։
Ընտրում եմ առաջին խաղակեսում ԲԱՏԷ-ի ֆորա (0) խաղադրույքը՝ 2․65 գործակցով։
«Մաքաբի Հայֆա» – «Շերիֆ»
Հայֆայի «Մաքաբին» բավական վառ ֆուտբոլ է ցուցադրում։ Նախորդ 10 խաղերից 9-ը գոլառատ են եղել, իսկ 7-ում թիմերը փոխանակվել են գոլերով։ 7 խաղերում էլ «Մաքաբին» 1-ից ավելի գոլ է խփել։
Առաջին խաղում Իսրայելը ներկայացնող թիմը 0։1 հաշվով պարտվել էր «Շերիֆին»։
Իսկ ահա Մոլդովայի չեմպիոնն այնքան էլ արդյունավետ խաղ չի ցուցադրում։ Վերջին 10 խաղերից գոլառատ են եղել 4-ը, իսկ 2 թիմերը գոլ կխփեն խաղադրույքն աշխատել է ընդամենը 2 անգամ։ Հաշվի առնելով, որ այս խաղը կայանալու է «Մաքաբիի» դաշտում, կարծում եմ, որ հանդիպումը գոլառատ կլինի։
Ընտրում եմ խաղի գոլերի տոտալը 2․5-ից շատ խաղադրույքը՝ 2․00 գործակցով։
«Աստանա» – «Դինամո Զագրեբ»
«Աստանան» առաջին խաղում 0։4 հաշվով պարտվել է Զագրեբի «Դինամոյին»։ Խաղի գոլերի տոտալը 2․5-ից շատ խաղադրույքն աշխատել է թիմերի անցկացրած վերջին 10 խաղերից 4-ում։
Ղազախստանի չեմպիոնը գոլ չի խփել անցկացրած վերջին 3 խաղերում։ Ճիշտ է, նշված հատվածում թիմը միայն մեկ խաղում է մեկից ավելի գոլ բաց թողել։
Զագրեբը ներկայացնող թիմը Խորվաթիայի ընթացիկ առաջնության մեկնարկում 1 հաղթանակ է տարել և 1 պարտություն կրել։ Թիմի վերջին 10 խաղերից միայն 3-ում է աշխատել 2 թիմերը գոլ կխփեն խաղադրույքը։
Ընտրում եմ 2 թիմերը գոլ կխփեն — ոչ խաղադրույքը՝ 1․95 գործակցով։
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: