«Սուոնսի» — «Տոտենհեմ». Արթուր Պետրոսյանի կանխատեսումը

16:15, 17 մրտ 2018
«Спортфакт» կայքի թղթակից, «Спорт-Экспресс»-ի օնլայն-տարբերակի նախկին գլխավոր խմբագիր Արթուր Պետրոսյանը կանխատեսում է արել Անգլիայի գավաթի քառորդ եզրափակչի «Սուոնսի» — «Տոտենհեմ» հանդիպման վերաբերյալ: Նա խաղադրույք է կատարում առաջին խաղակեսում «Սուոնսիի» (+0,5) ֆորայով հաղթանակի վրա: 

Հասկանալի է, որ «Տոտենհեմը» ֆավորիտ է: Սակայն չեմ կարծում, որ հանդիպումը հյուրերի համար հեշտ կլինի: Առաջին հերթին, նրանք չեն ունենա գլխավոր հարվածային ուժը՝ Հարի Քեյնին: Երկրորդ հերթին, «Սուոնսին» վերափոխվել է Կարլուշ Կարվալխալի գլխավորությամբ: Պորտուգալցու գլխավորությամբ ուելսցիները 6 հաղթանակ են տարել վերջին 6 տնային խաղում, իսկ վերջին տուրում՝ արդեն 11-րդ րոպեին ունենալով քանակական պակաս, կարողացան դրսում ոչ-ոքի խաղալ «Հադերսֆիլդի» հետ:

«Տոտենհեմը» հիմնական կազմով կխաղա՝ Չեմպիոնների լիգայից դուրս մնալուց հետո Անգլիայի գավաթը վերջին շանսն է մնում այս մրցաշրջանում տիտղոս նվաճելու համար: Բայց կրկնում եմ՝ «Տոտենհեմի» համար դա հեշտ չի լինի անել:

Կարելի է նաև նկատել, որ գավաթի քառորդ եզրափակչից սկսած վերախաղարկումներ չկան, և այդ պատճառով անհրաժեշտության դեպքում կնշանակվի լրացուցիչ ժամանակ կամ 11-մետրանոց հարվածաշար:

Օրդինար: Պարտված
Անգլիայի գավաթ, 1/4 եզրափակիչ
16:15/17 մրտ
«Սուոնսի» - «Տոտենհեմ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ