«Սուոնսի» — «Չելսի». Ռոբերտ Գասպարյանի վիդեոկանխատեսումը
Բարև ձեզ, ձեզ ողջունում եմ ես՝ մարզական մեկնաբան Ռոբերտ Գասպարյանը, և այժմ ձեզ հետ միասին մենք կքննարկենք անգլիական Պրեմիեր լիգայի չորրորդ տուրի «Սուոնսի» — «Չելսի» հանդիպման ամենահետաքրքիր խաղադրույքները, թե ինչ խաղադրույք կարելի է կատարել ու գումար վաստակել: Բայց նախ և առաջ ծանոթանանք երկու թիմերի շուրջ ստեղծված իրավիճակին:
Սկսենք Լոնդոնի «Չելսիից». այստեղ շատ կարևոր երկու ձեռքբերումներ է կատարել Անտոնիո Կոնտեն: Տրանսֆերային պատուհանի փակման օրերին նա կարողացավ պայմանագիր կնքել Մարկոս Ալոնսոյի և Դավիդ Լուիզի հետ, ինչը նրան թույլ կտա կառուցել խաղն իր համար սիրելի երեք կենտրոնական պաշտպաններով, ինչպես, օրինակ, նա խաղում էր Թուրինի «Յուվենթուսում», բայց արդյո՞ք փորձառու մասնագետը կփոխի հաղթական տակտիկան, թե՞ ոչ, որովհետև հենց կախված է նրանցից. եթե Դավիդ Լուիզը և Մարկոս Ալոնսոն դուրս գան խաղադաշտ, թիմը կգործի երեք պաշտպանով, եթե ոչ, ապա կխաղան ակնհայտ չորս պաշտպանով, ինչպես խաղում էր նախորդ խաղերում:
Ինչ վերաբերում է «Սուոնսիին», ապա այստեղ լազարեթում ոչ մի ֆուտբոլիստ չկա: «Սուոնսին» պատրաստ է խաղին ամբողջությամբ և պետք է սպասել առջևի գծում Ֆերնանդո Լյորենտեին, իսկ նրա վրա շեշտը կդնի արդեն Ֆրանչեսկո Գվիդոլինը՝ «Սուոնսիի» գլխավոր մարզիչը: Այնպես որ, ակնկալվում է, որ երկու թիմերն էլ կպայքարեն հաղթանակի համար: «Սուոնսին» թեպետ մրցաշրջանի մեկնարկից առաջ կորցրել է իր առաջատարներին և հիմա երեք խաղից հետո ունի մեկ հաղթանակ և երկու պարտություն, այնուամենայնիվ «արիստոկրատներին» հեշտ չի լինելու հաղթել:
Եվ ի՞նչ խաղադրույք կարելի է կատարել: Իմ կարծիքով՝ ամենաշահող խաղադրույքն այս պարագայում Դիեգո Կոստան է: Պետք է պարզապես խաղադրույք կատարել, որ Լոնդոնի «Չելսիի» կենտրոնական հարձակվողը կկարողանա դառնալ գոլի հեղինակ և հորդորում եմ ձեզ օգտագործել այդ հնարավորությունը: Բավական բարձր գործակից է սահմանել Vivaro ընկերությունը: Այնպես որ, իմ խաղադրույքը հետևյալն է. Դիեգո Կոստան կդառնա գոլի հեղինակ:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: