«Ստրասբուր» – ՊՍԺ. Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը
«Պարի Սեն Ժերմենը» ուրբաթ Լիգա 1-ի հերթական հանդիպմանը կմոտենա չեմպիոնի կարգավիճակում։ Նախորդ տուրում ժամանակից շուտ ոսկե մեդալներն ապահոված փարիզցիների մրցակիցը կլինի «Ստրասբուրը», որը առանցքային պայքար է մղում հաջորդ մրցաշրջանում Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փուլի ուղեգիր ապահովելու համար: Մայրաքաղաքային թիմը Ֆրանսիայի առաջնության վերջին տուրում 1։1 հաշվով է ավարտել հանդիպումը «Լանսի» դեմ՝ անպարտելիության շարքը հասցնելով 5-ի։ «Ստրասբուրը» 56 միավորով զբաղեցնում է 6-րդ տեղը։
Թիմերի միջև նախորդ շրջանի խաղում ՊՍԺ-ն ավելի ուժեղ էր. օգոստոսին «Պարկ դե Պրենսում» Մբապեն, Մեսին ու ընկերները հաղթեցին 4։2 հաշվով։ Այդ խաղում գոլերով աչքի ընկան Մաուրո Իկարդին, Կիլիան Մբապեն, Յուլիան Դրաքսլերը և Պաբլո Սարաբիան: Հատկանշական է, որ բացառությամբ Մբապեի, մյուս 3 ֆուտբոլիստները պատասխան խաղին չեն մասնակցի վնասվածքի պատճառով։ Մնացած բոլոր առաջատարները կազմ ու պատրաստ են։ Ամենայն հավանականությամբ, սակայն, արտագնա, ոչ կարևոր խաղում Պոչետինոն, գուցե, հանգստանալու հնարավորություն տա առաջատարներին։ «Ստրասբուրը» կորուստներ չունի։
Շատերին կարող է թվալ, որ չեմպիոնությունն ապաահոված փարիզյան ակումբը ոչ մի լուրջ հավակնություններ չի ունենա «Ստրասբուրի» հետ անկարևոր խաղում։ Սակայն, իմ կարծիքով, փարիզցիները ոչ մի կերպ չեմպիոնությունը հաղթանակով նշելու հնարավորությունն իրենց ձեռքից բաց չեն թողնի։ Այս մրցաշրջանում ՊՍԺ-ն առանձնապես գոլերով չի տպավորում, սակայն երբեք չես կարող ասել՝ երբ Պոչետինոյի տղաները շատ գոլ խփելու ախորժակ կունենան։ Կառաջարկեմ խաղալ ՊՍԺ-ի արտագնա հաղթանակի վրա։
15 000 000 դրամ մրցանակային ֆոնդով Predictor մրցաշար Vbet.am-ից
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: