«Ստրասբուր» – ՊՍԺ: Պավել Զանոզինի կանխատեսումը

23:00, 29 ապր 2022
Ֆուտբոլային մեկնաբան, հաղորդավար և «Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետ Պավել Զանոզինը կանխատեսում է արել «Ստրասբուր» – ՊՍԺ Ֆրանսիայի Լիգա-1-ի 35-րդ տուրի հանդիպման վերաբերյալ:

Փարիզն արդեն չեմպիոն է, այն բանից հետո, երբ 1:1 խաղաց «Լանսի» հետ: «Մարսելի» հետ միավորների տարբերությունը թույլ է տալիս այլևս չմտածել հետապնդողների մասին: ՊՍԺ-ին արդեն հետաքրքիր չէ տնային առաջնությունը: Դա երևում է խաղի բոլոր դրվագներում: Փարիզյան աստղերը շատ ծույլ են գործում դաշտում: Թիմն իսկապես մոտիվացիա չունի, և դա այս հանդիպման գլխավոր գործոնը կարող է լինել:

Իսկ «Ստրասբուրը» մոտիվացիայի պակաս չի զգում: Այս թիմը պայքարում է Չեմպիոնների լիգայի գոտու համար: Չնայած նրան, որ «Ստրասբուրը» 6-րդ տեղում է, բայց ընդամենը 3 միավոր է հետ երրորդ տեղից: Խնդիրը բավականին բարդ է, սակայն Ժյուլյեն Ստեֆանի կոլեկտիվը փորձելու է կառչել իր շանսից: Մինչև մրցաշրջանի ավարտը դեռևս 4 տուր կա, այնպես որ, ամեն ինչ հնարավոր է: Նախորդ տուրում «Լիլից» կրած պարտությունը բացասաբար ազդեց, բայց կարծում եմ՝ էլզասցիները կպայքարեն:

Առաջարկում եմ ռիսկի դիմել և շեշտը դնել «Ստրասբուրի» հաղթանակի վրա: Եթե ՊՍԺ-ն հաղթի, ապա դա ֆանտաստիկայի ոլորտից կլինի: Համենայնդեպս, փարիզցիներն առիթ չունեն: Դրա համար էլ առաջարկում եմ այս տարբերակը: Ռիսկը մեծ է, բայց արժե փորձել:

15 000 000 դրամ մրցանակային ֆոնդով Predictor մրցաշար Vbet.am-ից

Օրդինար: Պարտված
Լիգա-1
23:00/29 ապր
«Ստրասբուր» – ՊՍԺ
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ