«Ստյաուա» — «Վիլյառեալ». Կոնստանտին Գենիչի կանխատեսումը

21:00, 29 սպտ 2016
«Матч ТВ» հեռուստաընկերությունում Ռուսաստանի և Իսպանիայի առաջնությունների մեկնաբան, «Բուքմեյքերների Ռեյտինգի» մշտական փորձագետ Կոնստանտին Գենիչը կանխատեսում է արել Բուխարեստի «Նացիոնալ» մարզադաշտում կայանալիք Եվրոպա լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի «Ստյաուա» — «Վիլյառեալ» հանդիպման վերաբերյալ: Մեր փորձագետը ենթադրում է, որ առաջիկա խաղում երկու թիմերն էլ առնվազն մեկական անգամ գոլ կխփեն: 

«Վիլյառեալն» այժմ շատ լավ մարզավիճակում է: Թիմը վերջին տուրում հաղթեց «Օսասունային»՝ առաջին խաղակեսում խփելով երեք գնդակ: Կարելի է հույս ունենալ, որ «Վիլյառեալը» չի պարտվի նաև Բուխարեստում: Բայց «Ստյաուան» համարձակ ու ակտիվ թիմ է, նրա կազմում խաղում են Ռումինիայի հավաքականի ֆուտբոլիստներ՝ նույն Պոպան: Բացի այդ, մարզիչ Ռեգեկամպֆը բավականին վաղուց է աշխատում: «Ման Սիթիի» դեմ հանդիպումը չպետք է շփոթության մեջ գցի: Դա առանձին պատմություն է: Վերջիվերջո «Վիլյառեալը» դեռևս «Մանչեսթեր Սիթիի» մակարդակին չի հասնում: «Օսմանլիսպորից» կրած պարտությունից հետո «Ստյաուան» կձգտի ագրեսիվ ու տրամադրված խաղալ: Նրան պետք է հաղթանակը, երկրպագուները ևս, իհարկե, կաջակցեն: Իրենց գնդակը ռումինացիները պետք է խփեն: Բայց «Վիլյառեալը» ևս ընդունակ է գոլ խփել, թիմը հարձակման հիանալի գիծ ունի: Հիանալի մարզավիճակում է Կաստիլյեխոն, հարմարվում է Սանսոնեն: Կա կազմի խորություն: Ինձ թվում է, որ այս խաղում պետք է խաղալ «երկու թիմերն էլ գոլ կխփեն» տարբերակով, ընդ որում որ տալիս են բարձր գործակից՝ երկուսից ավել:

Օրդինար: Հաղթած
Եվրոպա լիգա, խմբային փուլ, երկրորդ տուր
21:00/29 սպտ
«Ստյաուա» - «Վիլյառեալ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ