«Ստյաուա» — «Մանչեսթեր Սիթի». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

22:45, 16 օգս 2016
Խաղում է
Հայաստանի հանրային հեռուստաընկերության մարզական մեկնաբան, «Լրացուցիչ ժամանակ» հաղորդաշարի վարող Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել Չեմպիոնների լիգայի որակավորման չորրորդ փուլի «Ստյաուա» — «Մանչեսթեր Սիթի» հանդիպման վերաբերյալ: Մեր փորձագետը կարծում է, որ «քաղաքաբնակները» կհաղթեն գոլառատ խաղում:  

Վերջապես: Երկար էինք սպասել եվրոպական ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի` Չեմպիոնների լիգայի մեկնարկին: Իհարկե շատ շատերի համար այն մեկնարկել էր բավական վաղուց, սակայն գործնականում, իսկական պայքարը սկսվում է որակավորման վերջին` 4-րդ փուլից, որտեղ պայքարի մեջ են մտնում ավելի տիտղոսակիր ու սիրված ակումբներ: Դրանցից մեկը, մասնավորապես, նախորդ տարվա խաղարկության կիսաեզրափակչի մասնակից «Մանչեսթեր Սիթին» է: Մրցակիցն էլ Ռումինական «Ստյաուան» է:

Ասել, որ հանդիպման բացահայտ ֆավորիտը անգլիական ակումբն է, կնշանակի ոչինչ չասել: Չնայած, որ հանդիպումը կայանալու է Ռումինիայում, միևնույնն է, «քաղաքաբնակների» հաղթանակին հավատում են գրեթե բոլորը: Անգլիայի առաջնության մեկնարկային տուրը հաջող ստացվեց Պեպ Գվարդիոլայի համար: Իսպանացի մասնագետի նորամուտի խաղում «Սիթին» 2:1 հաշվով պարտության մատնեց «Սանդերլենդին»: Չնայած տարած հաղթանակին՝ մանչեսթերցիներն ունեին խաղային խնդիրներ: Ռումինացիների հետ խաղից առաջ անկասկած կլինեն փոփոխություններ: Միանշանակ խաղը բաց կթողնի Յայա Տուրեն, քանի որ նա առհասարակ թիմի հետ չի մեկնել Ռումինիա: Սպասվում է, որ դարպասներ կվերադառնա Ջո Հարթը: Թեթև վնասվածքից ապաքինված Նիկոլաս Օտամենդին ևս պատրաստ է խաղին, իսկ դա նշանակում է, որ Ալեքսանդր Կոլարովը նորից կտեղափոխվի իր համար սովորական` ձախ պաշտպանի գոտի:

Ռումինիայի ամենատիտղոսակիր ակումբը խաղին մոտենում է մինիմալ կորուստներով: Թիմի գլխավոր մարզիչ Լաուրենցիու Ռեգեկամպֆան ռիսկի չի դիմի, կարծում եմ, և խաղադաշտ դուրս չի բերի միանգամից երկու հարձակվող: Նման տակկտիկայով հնարավոր է գուցե խաղալ, օրինակ, «Սպարտայի» հետ խաղում, բայց երբ դիմացդ «Սիթին» է, պետք է որ ավելի շատ մտածել պաշտպանության մասին: Ուստի, հնարավոր է, փոփոխության ենթարկվեն եզրերը, միայն թե սեփական դարպասն անառիկ պահվի:

Կարելի է ենթադրել, որ «քաղաքաբնակները» կփորձեն դիմակայության ելքը վճռել արդեն առաջին խաղում: Մեկնարկային րոպեներից կկիրառեն զանգվածային ճնշում ու կհասնեն արդյունքի: Կլինի արտագնա հաղթանակ, իսկ խաղում մենք կտեսնենք առնվազն 3 գնդակ:

Օրդինար: Հաղթած
ՉԼ, որակավորման 4-րդ ռաունդ
22:45/16 օգս
«Ստյաուա» - «Մանչեսթեր Սիթի»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ