«Սթոք Սիթի» — «Քրիսթալ Փելաս». Արթուր Պետրոսյանի կանխատեսումը

15:30, 05 մյս 2018
«Спортфакт» կայքի թղթակից, «Спорт-Экспресс»-ի օնլայն-տարբերակի նախկին գլխավոր խմբագիր Արթուր Պետրոսյանը կանխատեսում է արել ԱՊԼ-ի 37-րդ տուրի «Սթոք Սիթի» — «Քրիսթալ Փելաս» հանդիպման վերաբերյալ: Հայազգի փորձագետը խաղադրույք է կատարում տանտերերի (0) ֆորայով հաղթանակի վրա: 

Ռոյ Հոջսոնը հիանալի աշխատանք կատարեց՝ գլխավորելով «Քրիսթալ Փելասը»: ԱՊԼ-ի հետնապահներից մեկից նա վերածեց միջնակ ակումբի: «Արծիվների» կազմն առանց այդ էլ ակնարկում է, որ թիմը նվազագույնը պետք է լինի մրցաշարային աղյուսակի միջնամասում, բայց հենց Անգլիայի հավաքականի նախկին մարզչին հաջողվեց պարզապես լավ խաղացողների ընտրությունից ստանալ լավ թիմ:

Նախորդ տուրում «Փելասը» 5:0 հաշվով ջախջախեց «Լեսթերին» և վերջնականորեն իրեն ապահովագրեց մրցաշարը լքելու վտանգից: Կարծում եմ, որ մոտիվացիայի կորուստը կարող է հյուրերին ստիպել կանգ առնել: Հատկապես դրսում՝ մարտական «Սթոքի» հարկի տակ, որին շատ են պետք միավորները:

«Կավագործները» վերջերս դժվար ոչ-ոքի արդյունքի հասան «Էնֆիլդում», որտեղ միանգամայն կարող էին հաղթել: Ինձ թվում է, որ հաջողության ալիքի վրա «Սթոքը» կարող է բավական լավ ավարտ ունենալ մրցաշրջանում և փորձել խուսափել օրինաչափ, ինչպես թվում էր, մրցաշարի լքումից:

Օրդինար: Պարտված
ԱՊԼ, 37-րդ տուր
15:30/5 մյս
«Սթոք Սիթի» - «Քրիսթալ Փելաս»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ